ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքական խուլիգանություն»՝ Փաշինյանի կատարմամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ երեկ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հանկարծակի հիշեց եկեղեցուն և վիրավորական արտահայտություններ արեց, թվում էր, թե դա ընդամենը պահի պոռթկում է, բայց ոչ, իրականում գործող իշխանությունները համակարգված և լուրջ պայքար են մղում հայկական ամենակայացած ինստիտուտներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր, թե եկեղեցի է գնացել մոմ վառելո՛ւ և այնտեղ տեսել ապրանքներ, որոնք սովորաբար չուլանում են լինում, անպետք իրեր։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են։ Մեկ էլ գնում տեսնում ես ավելացած մեծ աղբ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին ժանգոտ կտորներ»,- ասել է Փաշինյանը, արդարացնելով միևնույն ժամանակ Մարզահամերգային համալիրում հարսանիք անելու փաստը։

Երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի այս անհավասարակշիռ հայտարարություններից հետո հանրությունն ու Հայ առաքելական եկեղեցու սպասավորները քննադատության ալիք բարձրացրեցին, ամենևին էլ վիրավորանքներ չարտահայտելով։

Այսօր առավոտյան արդեն հայ հասարակությունն արթնացավ Նիկոլ Փաշինյանի խայտառակ գրառումներով սոց ցանցերում։ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել էր Փաշինյանը, քիչ անց էլ հավելել. «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»։ Իրականում սա հստակ համակարգված, հակաեկեղեցական քայլ է, որին մասնակից են ոչ միայն Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, նրա տիկինը, այլ մի ամբողջ թիմ, այդ թվում նաև Արևմուտքում, Թուրքիայում և Ադրբեջանում։ Ըստ վերլուծաբանների՝ եկեղեցուն կոնկրետ թիրախավորել են, քանի որ համազգային մոբիլիզացիա ընդդեմ գործող իշխանությունների այսօր ունակ են կազմակերպել միայն եկեղեցականներն ու հոգևոր գործիչները։ Վկան՝ Բագրատ Սրբազանի շարժումը։

Անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ պատահական չի համարում եկեղեցու դեմ արշավը, նշում, որ դա կապված է ադրբեջանցիների հետ։ «Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո´չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ»,- նշել է Տիգրան Աբրահամյանը։

Իսկ մենք ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանի ղեկավարի պաշտոնին նստած է մի անձ, որը պատրաստ է հանուն իշխանության ամենավերջին հայհոյանքները տալ, վարկաբեկվել մինչև վերջին խազը և դրա համար ամենևին էլ չկարմրել։ Իսկ Փաշինյանի, նրա տիկնոջ ու կողմնակիցների վարքը կարելի է մեղմ բնորոշել՝ «քաղաքական խուլիգանություն»։ 

Արուս Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular