ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օկուպացված Արցախում ակտիվացել են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման դեպքերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2025 թվականի մայիսի 24-ին Արարատ Պետրոսյանի (ararathau ) տելեգրամյան ալիքի հայտարարությունից պարզ դարձավ, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։

Կարևոր է արձանագրել, որ վերջին շրջանում Մայիսի 9-ին` Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին ընդառաջ և դրանից հետո հատկապես ակտիվացել են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման դեպքերը։  Իսկ վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ հուշարձաններ Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում և այլուր։ 

Մեր արձագանքը

Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանի ոչնչացումը  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունվածԵրկրորդարձանագրությանխախտում է։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ39-րդ40-րդ և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է արձանագրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թ. ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը»։

Արցախի տարբեր շրջաններում արդեն ոչնչացվել են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված մի շարք  հուշարձաններ.ն Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև  Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում  Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular