ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն այնպիսի վտանգավոր արագությամբ է հակահայկական ու հակապետական նարատիվները տարածում Հայաստանում, ասես ինչ-որ տեղ է շտապում։ Երեկ Փաշինյանը պետության այլ ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Սարդարապատ: Եթե նախքան 44-օրյա պատերազմը Փաշինյանը չէր խորշում հանրության մեջ հայտնվելու, մարդկանց հետ շփվելու հարցում, ապա վերջին տարիներին ձևավորված ավանդույթ է դարձել, որ արարողություններն անցկացվում են բացառապես պաշտոնյաների և ուժայինների համար, իսկ մարդկանց վաղ առավոտից արգելում են բարձրանալ Սարդարապատ։

Արդեն իր ելույթում Փաշինյանը մի քանի խայտառակ հայտարարություններ է արել։ Նշելով տարբեր իրողություններ՝ հայտարարել է, թե «մեր ինքնությունը մեր պետությունն է»։ «Որովհետև բոլոր այն հատկանիշները, որոնք պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում, պետական որոշումներով կամ պետական աջակցությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Այսկերպ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարանջատում է Հայաստանն ու Սփյուռքը։ Արցախի չգոյության պայմաններում տրամաբանական կլիներ, որպեսզի գործող իշխանությունները փորձեին գործակցել Սփյուռքի հետ, պահպանել հայ ինքնությունը ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Իսկ երբ ինքնությունը պայմանավորում ես միայն պետությամբ, դուրս ես թողնում այդ պետությունում չապրողներին։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը մեր ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտություն է։ Ավելի խայտառակ և վտանգավոր միտք մինչ օրս ոչ ոք չէր ասել։ «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտություն չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության», - նշել էր Նիկոլ Փաշինյանը։

Սա ևս մեկ վկայությունն է, որ Հայաստանի գործող ապիկար ղեկավարն ամեն գնով փորձում է հայ ժողովրդի մտքից հանել ոչ միայն Արցախը, այլ նաև Արևմտյան Հայաստանը, կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները և նույնիսկ հայ ժողովրդի գիտակցության միջից հանել պատմական հայրենիքի գաղափարը։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների։

Լաուրա Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular