ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։ Նշվում է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները, որոնք չունեն բանվորական ծավալով շարժիչ, և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործող խմբագրության պայմաններում միանշանակ չէ դրանց նկատմամբ պարտադիր ապահովագրության պահանջի տարածումը: 2010 թվականին ընդունված օրենքի 25-րդ հոդվածում սպառիչ թվարկված են այն տրանսպորտային միջոցները, որոնց օգտագործումից բխող պատասխանատվությունը ենթակա չէ պարտադիր ապահովագրման: Նշված բացառությունների սահմանման ընթացքում, ամենայն հավանականությամբ, որպես հիմք է ընդունվել այն սկզբունքը, որ պարտադիր ապահովագրման ենթակա է այն տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը, որոնք, օրենսդրության համաձայն, ենթակա են գրանցման ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում:

2010 թվականից ի վեր ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնում գրանցվող տրանսպորտային միջոցների չափանիշները պարբերաբար վերանայվել են: Վերանայված որոշման ցանկով սահմանվել է, որ գրանցման ենթակա են նաև այնպիսի տրանսպորտային միջոցներ, ինչպիսիք են մոպեդները, տրիցիկլները, էլեկտրական շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցները և այլն: Սա նկատի ունենալով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում:

Նախագծով առաջարկվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, ինչպես նաև օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի խմբագրման արդյունքում մոպեդները ևս դարձնել պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների պարտադիր ապահովագրման գործընթացը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular