ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաստորեն Արգամիչը ճիշտ էր.... «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը շատ տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որն այն ժամանակ բառիս բուն իմաստով փոթորկել էր հանրությանը: Չնայած՝ ինչո՞ւ միայն այն ժամանակ, հետագայում դա յուրատեսակ թևավոր խոսք դարձավ: Նա մասնավորաբար ասել էր, թե բիզնեսի համար խելք պետք է, իսկ, այ, քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ՝ նկատի ունենալով, որ շատ պատգամավորներ գնում են ԱԺ ու փաստացի ոչինչ չեն անում:

Այն ժամանակ շատերը քննադատեցին, ոմանք ծիծաղեցին, ոմանք համաձայնեցին: Բայց ոչ մեկս չգիտեր, որ հետո լինելու է 2018 թիվը, մանիպուլ յացիայով փիառվող Փաշինյանը, նրա ՔՊ-ն: Հատկապես՝ ՔՊ-ն: Ու հիմա, որ նայում ես Փաշինյանի շրջապատը, վերոմեջբերյալ արտահայտությունը երևակվում է որպես համարյա թե... մարգարեական: Չէ, այնպես չէ, որ այն ժամանակ օդից էր վերցված այդ արտահայտությունը, այն ժամանակ էլ կային «օդիոզներ», անհասկանալի կերպարներ, բայց, դե, դա զանգվածային բնույթ չէր կրում: Իսկ հիմա՞...

Տեսեք, ԱԺ-ում տաքուկ նստած են մեծամասամբ կյանքի ու գործունեության ընկալելի հետագիծ չունեցող, որոշ դեպքերում՝ կիսատ-պռատ կրթությամբ կամ այն չունեցող, ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարող, նրա «sms»-ներով ԱԺ ամբիոնին մոտեցող ու շեֆին դուր գալու մրցույթի մեջ մտնող, խորհրդարանի դահլիճում իրենց փողոցային խուլիգանի պես պահող մարդիկ, ովքեր կոպերֆիլդյան հրաշքով դարձել են պատգամավոր: Մեծ մասը դասական իմաստով քաղաքականությամբ չի զբաղվում ու չի էլ կարող զբաղվել, պարզապես կոճակ սեղմողների բազմություն է, որը բացարձակ անիմաստ կերպով հարկատուների հաշվին ահռելի աշխատավարձեր ու ոչ պակաս պարգևավճարներ է ստանում: Ոչինչ չանելու, միայն վնասելու պարգևավճարներ:

Ու գրեթե «զրոյից» մարդիկ տնով-տեղով, ընտանիքով, ազգուտակով հանկարծ դարձել են մեծահարուստներ: Ընդամենը յոթ տարում: Մինչդեռ հեղափոխություն կոչվածի օրերին մարդիկ կարծում էին, որ իշխանության են եկել ազնիվ, համեստ հագուկապով, հասարակ, ժողովրդի հոգսը հասկացող, ժողովրդի մեջից բուսնած մարդիկ, բայց դարձան ժողովրդից կտրված, մերօրյա յուրահատուկ նոր «բդեշխներ» և «օդիոզախումբ»։

Դառը «մարգարեություն» էր, իրոք. քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ: Փաստորեն, հարստանալու համար էլ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular