ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ականները պահանջում են Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է ․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը փոթորկել է իշխանական ֆրակցիան։ Խմբակցության մեծամասնությունը դեմ է նախագծի՝ այս տեսքով ընդունմանը եւ իրենց գործընկերոջից էական փոփոխություններ են ակնկալում, հակառակ դեպքում ասում են, որ չեն քվեարկի։ Մենք երեկ խորհրդարանում ողջ օրը ականատես եղանք, թե ինչ հերթեր էին Հայկ Սարգսյանի աշխատասենյակի առջեւ: Սարգսյանը պատգամավորների խմբեր էր ընդունում` փորձելով հիմնավորել, համոզիչ փաստարկներ ներկայացնել, սակայն կարելի է ասել` ապարդյուն։ Սարգսյանի սենյակում մի քանի ժամ անցկացրել էր «Հայաստան» դաշինքից հեռացված, որդեկորույս Գեղամ Նազարյանը։ Մի քանիսը մասնավոր զրույցում մեզ ասացին, որ բանակից գումար վճարելով ազատվելու մասին օրեքի նախագիծը սոցիալական ծայրահեղ բեւեռացման է տանելու հասարակությանը եւ առանց այն էլ ՔՊ-ի նկատմամբ անծայրածիր ատելության դեմը հնարավոր չի լնելու առնել։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ խմբակցությունը պահանջում է, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գա խորհրդարան եւ իրենց բացատրություն տա՝ ինչու են կառավարությունում կողմ այդ նախագծին: Թե երբ կլինի հանդիպումը, դեռ հայտնի չէ։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական Սարգսյանը նաեւ ընդդիմադիր պատգամավորներից ոմանց հետ է իր նախագծի հետ կապված քննարկում ունեցել, մի քանիսի հետ անգամ ԱԺ-ից դուրս:

Սրճարանում հանդիպել է «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանի եւ Աննա Գրիգորյանի հետ: Օրինագծի հեղինակը կարողացե՞լ է համոզիչ փաստարկներ ներկայացնել ,ինչ դիրքորոշում ունեն ընդդիմադիրները, մեր հարցին Խամոյանը պատասխանեց.«Որեւէ հիմնավորում, որեւէ ներկայացված թիվ չի կարող մեզ համոզել այդ նախագծի արդարացիությունը: Փողով բանակից ազատվելու նախագիծը ավելի կխորացնի ջրբաժանը երկու խավերի մեջ, այն անընդունելի է մեզ համար եւ մեր դիրքորոշումը կարտահայտվի հանձնաժողովի կայանալիք նիստում, եթե, իհարկե, կայանա»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 28․ 05․ 25 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular