ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեյրան Օհանյանին համոզում են, որ կուսակցություն հիմնի․ «Ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցու­թյան առաջնորդ Րաֆֆի Հովհան­նիսյանն օրերս հայտարարել է արտախորհրդարանական հզոր բևեռ ձևավորելու անհրաժեշ­տության մասին: Հովհաննիսյանը չի հստակեցրել, թե որ ուժերը կա­րող են կազմել իր նշած բևեռի մասը, առայժմ անհայտ է նաև, թե ինչ է լինելու ՕՐՕ դաշինքի ճակա­տագիրը:

Մեզ հաջողվեց պարզել, որ Սեյրան Օհանյանը Րաֆֆի Հով­հաննիսյանի նախաձեռնած ընդ­դիմադիր արտախորհրդարանա­կան բևեռի մեջ հազիվ թե ներգ­րավվի: Համենայնդեպս՝ Հովհան­նիսյանն այդ հայտարարությունն արել է առանց ՕՐՕ դաշինքի մյուս երկու լիդերի' Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ քննարկելու և նրանց համաձայ­նությունը ստանալու:

Ավելին՝ Օհանյանի թիմակիցները վերջի­նիս համոզում են, որպեսզի հիմնի սեփական կուսակցություն՝ իր թի­մով, հիմնականում իր մարտա­կան ընկերների և գաղափարակիցների աջակցությամբ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular