ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ժամանակակից հնգամարտ

ՖՈՏՈ

Ժամանակակից հնգամարտը սպորտաձև է, որը ներառում է հինգ մարզաձևեր՝ սուսերամարտ, լող, ձիավարություն, հրաձգություն և կրոս վազք:

Իսկ ընդհանրապես բազմամարտը հնագույն սպորտաձև է։ Դեռ մ.թ.ա 710 թվականին են հնագույն օլիմպիական խաղերի ժամանակ Հին Հունաստանում բազմամարտերի մրցումներ անցկացվել։ Ի տարբերություն ժամանակակից հնգամարտի, դրանց մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ մրցումները ինքնին բաղկացած էին ըմբշամարտից, մարաթոնից, հեռացատկից, նիզակի նետումից և սկավառակի նետումից։

Ժամանակակից հնգամարտը ծագել է Շվեյցարիայում 19-րդ դարի կեսերին և կապված է ֆրանսիացի գործիչ Պիեռ դե Կուբերտենի անվան հետ։ Կուբերտենը կարծում էր, որ սպորտի այդ հինգ  տեսակները լավագույնս կարող են բացահայտել զինվորական սպաների ֆիզիկական վիճակն ու ոգին: Ինչպես կարելի է այդ ամենից կռահել հնգամարտի մրցույթին կարող էին մասնակցել միայն սպա մարզիկները։ Այն ժամանակ այդ սպորտաձևը այդպես էլ կոչվում էր՝ սպայական հնգամարտ: Հենց Կուբերտենի շնորհիվ էլ սպայական հնգամարտը ներառվել է 1912 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ Այդ սպորտաձևի ժամանակակից անվանումը հայտնվել է 1948 թվականին, երբ Լոնդոնում հիմնադրվել է Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան։ Այդ ժամանակվանից էլ սկսել են բոլորին թույլատրել մասնակցել մրցմանը։

Իսկ որո՞նք են ժամանակակից հնգամարտի կանոնները: Յուրաքանչյուր դիստանցիայի ավարտը մարզիկին բերում է 250 միավոր՝ չհաշված ձիավարությունը, որտեղ շնորհվում է նախնական 300 միավոր։ Լողը 200 մետր տարածության է, որը պետք է անցնել ազատ ոճով։ Ստանդարտը 2 րոպե 30 վայրկյան է, յուրաքանչյուր 0,3 վայրկյան ավել կամ պակասը մեկ միավոր է ավելացնում կամ հանում: Սուսերամարտը շարունակվում է մինչև մասնակիցներից մեկի առաջին հարվածը։ Եթե մենամարտի 1 րոպեի ընթացքում ոչ մի մարզիկ հարված չի հասցնում, ապա երկուսն էլ համարվում են պարտված։ 2009 թվականից որոշվել է համատեղել հրազգությունն ու վազքը, որոնք ի սկզբանե առանձին էին։

Մարզիկները սկսում են վազքը միմյանցից որոշակի ինտերվալներով հեռավորությամբ, ինտերվալների տևողությունները ուղղակիորեն կախված են նախորդ մրցումների արդյունքներից: Ըստ կանոնների մարզիկը պետք է վազի 4 սեգմենտ, որոնցից յուրաքանչյուրը 800 մետր է և ունի մեկ կրակակետ։ Մարզիկները սահմանափակված չեն կրակոցների քանակով, սակայն հատկացված 50 վայրկյանի ընթացքում նրանք պետք է խոցեն հինգ թիրախ։ Հաջորդը ձիավարությունն է կամ շոու ցատկը: Անհրաժեշտ է ձիով հաղթահարել 300-400 մետր տարածություն՝ որոնցում համապատասխանաբար 120 և 150 մետր տարածության վրա առկա են բարձրությամբ և լայնությամբ խոչընդոտներ։ Այդ փուլի սկզբում հնգամարտիկին շնորհվում է 300 միավոր, որից մրցավարները միավորներ են հանում  ժամանակի կամ տեխնիկական սխալների համար։ Վերջնական հաշվարկը և հաղթողին որոշելը լինում է ըստ հնգամարտիկի վաստակած միավորների:
 
Կ. Խաչիկյան

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular