ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում օրենքով կարգելեն սելեկտիվ աբորտները. այն ամենը, ինչ դուք կուզեիք իմանալ նոր օրենքի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում փոփոխություններ են մտցվել, որոնք ուղղված են սելեկտիվ աբորտների դեմ պայքարին: Մասնագետները հույս ունեն, որ սելեկտիվ աբորտների օրենսդրական արգելքը կօգնի վերականգնել Հայաստանում ծնվող տղաների եւ աղջիկների հարաբերակցությունը:

Հայաստանի Առողջապահության նախարարության Մոր եւ Մանկան առողջության պահպանման վարչության ղեկավար Կարինե Սարիբեկյանը NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է հասկանալ օրենքի տասներորդ հոդվածում («Հղիության արհեստական ընդհատման մասին») փոփոխությունները:

1. Ինչպես նախկինում, կինն այժմ սեփական ցանկությամբ կարող է աբորտ անել մինչեւ հղիության 12-րդ շաբաթը, երբ նա դեռ պտղի սեռի մասին չգիտի։ Սակայն անցյալում բավական էր նրա բանավոր խնդրանքը, իսկ այժմ նրանից գրավոր հայտարարություն է պահանջվում:

2. Հղիության 12-ից 22-րդ շաբաթում աբորտ կարող է արվել բացառապես բժշկական կամ սոցիալական ցուցումներով: Բժշկական ցուցում այսուհետ կարող են համարվել ոչ միայն պտղի հիվանդությունները, որոնք կյանքի հետ անհամատեղելի են կամ ծանր հաշմանդամության կարող են հանգեցնել, այլեւ նրա կողմից հիվանդությունների ժառանգման հավանականությունը, որը կապված է սեռի հետ (օրինակ` հեմոֆիլիայի, որով միայն տղաներն են հիվանդանում): Այդ դեպքում կինը պետք է աբորտին գրավոր համաձայնություն տա:

Կարինե Սարիբեկյանը նշել է, որ կնոջ կամ պտղի մոտ հղիության ընդհատման ցուցումների առկայությունը պետք է հաստատվի համապատասխան փաստաթղթերով, անալիզների եւ հետազոտությունների արդյունքներով:

3. Բժշկական եւ սոցիալական ցուցումների բացակայության դեպքում հղիության 12-ից մինչեւ 22-րդ շաբաթվա ընթացքում աբորտներն արգելված են: Արգելված են նաեւ սեռով պայմանավորված աբորտները` այսպես կոչված սելեկտիվ աբորտները:

Կարինե Սարիբեկյանը նշել է, որ օրենքի նախորդ տարբերակն իհարկե չէր ենթադրում, թե կարելի է սեռով պայմանավորված աբորտներ անել, բայց ուղղակի արգելք էլ չկար: Օրենքի նոր տարբերակում նման աբորտների միանշանակ արգելք կա:

4. Եթե կինը դիմել է աբորտ անելու խնդրանքով, բժիշկը, օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, պարտավոր է նրան անվճար խորհրդատվություն տրամադրել եւ բացատրել աբորտի հետ կապված բոլոր ռիսկերը: Խորհրդատվության անցկացման փաստը պետք է արտացոլվի կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվի նրա ստորագրությամբ:

5. Խորհրդատվությունից հետո բժիշկը պետք է կնոջը մտորելու 3 օր տա. աբորտ կարելի է անել միայն այդ ժամկետից հետո:

6. Եթե աբորտն արվի, պրոցեդուրայից հետո բժիշկը պետք է եւս մեկ անվճար խորհրդատվություն անցկացնի եւ կնոջը պատմի այն մասին, թե ապագայում ինչպես է հնարավոր խուսափել անցանկալի հղիությունից: Ինչպես նախորդ դեպքում, խորհրդատվության անցկացման փաստը պետք է արձանագրվի կնոջ բժշկական փաստաթղթերում եւ հաստատվի նրա ստորագրությամբ:

Լրացումներ կմտցվեն նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքում.

1. Եթե բժիշկը աբորտից առաջ հիվանդի հետ խորհրդատվություն անցկացնի եւ չպատմի աբորտի բոլոր վտանգների եւ հնարավոր հետեւանքների մասին կամ հիվանդի բժշկական փաստաթղթերում չգրանցի խորհրդատվության անցկացման փաստը, նա պարտավոր կլինի նվազագույն աշխատավարձի 40-50-ակի չափով տուգանք վճարել (այս օրենքում որպես չափման միավոր ընդունվում է 1000 դրամը, այսինքն տուգանքը կազմում է 40-50 000 դրամ):

2. Եթե բժիշկը խորհրդատվությունից հետո հիվանդին տեղեկություն չի տրամադրում անցանկալի հղիության կանխարգելման միջոցների եւ մեթոդների մասին, նա, ինչպես նախորդ դեպքում, տուգանք կմուծի 40-50 000 դրամի չափով:

3. Եթե աբորտ կատարելուց առաջ բժիշկը հիվանդին մտորման համար 3 օր չտրամադրի, նա պարտավոր կլինի տուգանք վճարել 80-100 000 դրամի չափով:

4. Բժշկի մոտ կնոջ կամ նրա պաշտոնական ներկայացուցչի կողմից աբորտի գրավոր հայտարարության բացակայության դեպքում տուգանք կկիրառվի 80-100 000 դրամի չափով:

5. Վերոհիշյալ բացթողումների կրկնության դեպքում, օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, տուգանքները կկրկնապատկվեն:

Օրենքում վերոհիշյալ փոփոխությունները խորհրդարանում արդեն հավանության են արժանացել երկրորդ ընթերցմամբ: Օրենքի վերջնական ընդունումից հետո անհրաժեշտ կլինի նաեւ մի շարք փաստաթղթեր, ճշգրտումներ եւ հրամաններ ընդունել:

Նախ եւ առաջ անհրաժեշտ կլինի թարմացնել աբորտների հակացուցումների եւ անհրաժեշտ հետազոտությունների ցուցակները, ինչպես նաեւ բժշկական եւ սոցիալական ցուցումների ցուցակները:

Անհրաժեշտ կլինի նաեւ կազմել եւ հաստատել մինչեւ հղիության 12-րդ շաբաթը աբորտ անել ցանկացող կնոջ կամ նրա ազգականների/օրինական ներկայացուցիչների գրավոր հայտարարության տեքստը` աբորտի համար բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում:

Կարինե Սարիբեկյանը նշել է, որ աբորտի մասին օրենքում փոփոխությունները բնակչության մտածելակերպի փոփոխության հետ միասին կարող են իրոք օգնել նվազեցնել սելեկտիվ աբորտների թիվը եւ շատ աղջիկների ծնվելու հնարավորություն տալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular