ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ազգային շահերն ընդդեմ «մաքուր աղմուկի»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին տարիներին Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները բավականին երկիմաստ են։ Իշխանության գալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որդեգրել է Ռուսաստանի հետ կապերը խզելու և Միացյալ Նահանգների ու ԵՄ երկրների հետ մերձենալու ուղի, չնայած վերջերս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն է երկօրյա աշխատանքային այցով եղել Երևանում։ 

Չնայած երկու երկրների կառավարությունների միջև բազմաթիվ տարաձայնություններին Մոսկվան և Երևանն ունեն նաև բազմաթիվ շփման կետեր, որոնք ուշադրության կարիք ունեն։ Դա հիշեցրել է ռուս լրագրող, գրող, հեռուստահաղորդավար Արմեն Գասպարյանը, գրում է newizv.ru–ն։ «Չնայած ներկայիս Հայաստանի կառավարության բոլոր ջանքերին և անընդհատ փորձերին, որոնք, իմ կարծիքով, արտաքին ճակատում լիովին արդյունավետ չեն Ռուսաստանին ինչ-որ կերպ նյարդայնացնելու համար, Հայաստանը դեռևս մնում է Մաքսային միության կազմում։ Եվ մենք այնտեղ ռազմաբազա ունենք՝ Շիրակում։ Եվ, իհարկե, երկու երկրների միջև այսօր գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն և առաջ մղվեն», - վստահություն է հայտնել նա։


Իրոք, Մոսկվային չարացնելու նպատակով, Փաշինյանի կառավարությունը փորձում է զարգացնել համագործակցությունը Վաշինգտոնի և Փարիզի հետ, չնայած այն հանգամանքին, որ այդ քաղաքականությունն արդեն իսկ զգալի վնաս է հասցրել հայ հասարակությանը և պետությանը։ Ընդ որում Երևանը մտադիր չէ հրաժարվել դրանից։ Միևնույն ժամանակ, չնայած Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա բոլոր դժվարություններին, Հայաստանը շարունակում է մնալ Մոսկվայի հովանու ներքո գործող մի շարք միջպետական միավորումների անդամ։ Նախևառաջ խոսքը ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մասին է, որոնցից Երևանը, չնայած իր բոլոր բարձրաձայն հայտարարություններին, չի շտապում հեռանալ։ Հետևաբար, ինչպես նշել է Գասպարյանը, «այստեղ դժվարությունը բացառապես կայանում է Հայաստանի քաղաքական ղեկավարության հակաարդյունավետ դիրքորոշման մեջ»։

Այսպիսով, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, փորձելով իրականացնել իր օտարերկրյա կուրատորների շահերը, երկիրը տանում է դեպի լիարժեք ազգային աղետ։
«Նույնիսկ իրենց ներքին շրջանակում նրանք, քաղաքավարի ասած, ցուցադրում են ոչ այնքան ադեկվատություն։ Իր իշխանության տարիներին էլ պարոն Փաշինյանը երբեք քաղաքական գործիչ չդարձավ։ Շատ առումներով նա նույն մոդելի մեջ է, ինչ բլոգերը, այսինքն անում է այն, ինչին սովոր է։ Բլոգերը պետք է աղմուկ բարձրացնի, և Հայաստանի կառավարության շատ գործողություններ մաքուր աղմուկ են»,-եզրափակել է Արմեն Գասպարյանը ավելացնելով, որ նման հռետորաբանությունը չի կարող հարիր լինել լուրջ քաղաքական գործչին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular