ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է Սարդարապատի ճակատամարտը․ պատմության այս օրը (26 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գայանա՝ Անկախության օր, Վրաստան՝  Անկախության օր, Հայաստան՝ Սարդարապատյան ճակատամարտի հաղթանակի օր, Դանիա՝ Կրոնթագաժառանգ Ֆրեդերիկի ծննդյան օր, Լեհաստան՝ Մոր օր, Ռուսաստան՝ Ռուս գործարարի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451 – տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որը համարվում է հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։ Զոհվել են  սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խորեն Խորխոռունին, Ներսեհ Քաջբերունին։

1805-Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տվել Ռուսական կայսրությանը։

1918-Անդրկովկասի ֆեդերացիան մասնատվել է երեք անկախ պետությունների՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։

-սկսվել է Սարդարապատի ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, որը հայերի համար դարձել է «20-րդ դարի Ավարայր»:

1926–ծնվել է ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը։

1928–ծնվել է ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ Ջեք Գևորգյանը։

1929–ծնվել է ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։

1946-Գետառ գետի վարարումը մեծ վնասներ է հասցրելԵրևանին։

1947 —ԽՍՀՄ-ում չեղարկվել է մահապատիժը (վերականգնվել է 1950 թվականին)։

1954 –ծնվել է պետական, հասարակական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

1987 —ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերատիվների մասին օրենքը, որը հնարավորություն է տվել զբաղվել անհատական տնտեսական գործունեությամբ։

2010-Դժվարանցանելի է դարձել Իրան-Հայաստան ռազմավարական ավտոճանապարհը, քանի որ 2007 թվականին շահագործման հանձնված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատվածներ փլվել են։

2011-Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին որոշումը, ըստ որի պատժից ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս 400-ի վրա տարածվել է համաներումը, բայց միայն կրճատել նրանց պատժի չկրած մասը։

2014- Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը ցերեկով հայտնվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։

2018-Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը- 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը։

2020- Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար:

2024– Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանը մեծ հանրահավաք է անցկացրել , որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։

2024– գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ մի շարք մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլվել են կամուրջներ և ճանապարհներ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

604 –վախճանվել է Քենթերբերիի առաջին արքեպիկոպոս Ավգուստին Քենթեբերիացին։

818 —վախճանվել է 8-րդ շիա իմամ, Մուհամեդի 7-րդ սերնդի ժառանգորդ Ալի ար-Ռիադին։

1232 —Հռոմի պապ Գրիգորի 9-րդը առաջին ինկվիզիտորներին է ուղարկել Արագոն, որով իսկ սկիզբ է դրել այն երևույթին, որը պատմության մեջ է մտել Իսպանական ինկվիզիցիա անունով։

1265 —ծնվել է ֆլորենցացի բանաստեղծ, մտածող, աստվածաբան, քաղաքական գործիչ Դանթե Ալեգյերին, որը հանդիսանում է իտալական գրական լեզվի ստեղծողներից մեկը։

1521– Կառլոս 5-րդը ստորագրել է «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվել է ձերբակալել Մարտին Լյութերին։

1573 —Ներքին հողերում տեղի ունեցած Հառլեմմերտեի ճակատամարտում Իսպանական նավատորմը ջախջախել է ծովային գյոզերին։

1707 —իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում բուրբոնական դաշինքը գրավել է Սարագոսան։

1799– ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավել են Թուրինը։

1805-Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվել է Միլանի տաճարում

1818 —վախճանվել է ռուս զորահրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Միխաիլ Բարկլայ-դե-Տոլը։

 1822- Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դարձել 116 մարդ։

1842 –ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։

1858 –ծնվել է ազգությամբ իսպանացի ճանապարհային ինժեներ Ֆելիքս Բոան։

1865 —գեներալ Սմիթի ղեկավարած Հարավի բանակի կապիտուլացիայով ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868 —Անգլիայում կայացել է վերջին հանրային ներկայությամբ մահապատիժը։

1874 –ծնվել է ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող Անրի Ֆարմանը։

1888 —վախճանվել է իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն, որը առաջինն է ստացել նիտրոգլիցերինը։

1896 - Նիկոլայ 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար։

1897– առաջին անգամ տպագրվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։

1905 —Կաննում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Սավվա Մորոզովը։

1918– ստեղծվել է Վրաստանի առաջին հանրապետությունը, այդ օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։

1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։

1935 —ծնվել է խորհրդային և ռուսական հեռուստատեսային ամոքող Ալլան Չումակը։

1948 —ՀԱՀ-ում հայտարարվել է ապարտեիդի քաղաքականության սկիզբը։

1966– Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1969 –ծնվել է ռուս և խորհրդային էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը։

1972– Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին պայմանագիր են ստորագրել։

1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը։

1991-Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Զվիադ Գամսախուրդիան։

1999 —հնդկական բանակը Քաշմիրի Ջամուլլա տարածքում սկսել է  «Վիդժայ» օպերացիան, սկսվել է Կարգալյան պատերազմը։

2011– ձերբակալվել է Բոսնիական պատերազմի ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Ռատկո Մլադիչը։

2014 —Ուկրաինայում սկսվել են մարտերը Դոնեցկի օդանավակայանում։

 2017 —վախճանվել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։

2020 —ԱՄՆ-ում սկսվել են մասսայական հակառասիստական ցույցեր:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular