ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար․հիմնականում գումարները հոսել են ՌԴ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումերը կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար):

Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել է իր կապիտալը: Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել, համենայն դեպս, այդ մասին են վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը:

Եվս մեկ ցուցանիշ, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, շարունակաբար աճում է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Եթե հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար, ապա արդեն ապրիլին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ դառնալով 86.2 մլն: Հիմնականում գումարները հոսել են դեպի ՌԴ:

ԿԲ հրապարակումից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սկսել են նվազել Հայաստան արտերկրից կատարվող փոխանցումների տեմպերը, մարտին տրանսֆերտները կազմել էին 127.4 մլն դոլար, իսկ արդեն ապրիլին փոխանցվել էր 109.2 մլն դոլար: Եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էլ այդ փոխանցումներն են, կարելի է ենթադրել, թե դրանց նվազման արդյունքում ինչ խնդիրներ են սպասվում առաջիկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular