ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովը և Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում, ի թիվս այնի, կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախատեսվում է մանրամասն ուսումնասիրել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցման հարցերը։ Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են տեսնել խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկաս: Դրան կարելի է հասնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում համատեղ ջանքերով։ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասվում է հաղորդագրությունում:

Օրերս Լավրովն ասել էր, որ Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ 

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նրանց այս հարցում: Հասկանալի է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթաժողովների շնորհիվ: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը, եթե երկու կողմերն էլ շահագրգռված լինեն դրանում», - Լավրով:

Լավրովն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:

«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը», - ասել էր նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular