ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկայի արձագանքը Հայոց ցեղասպանությանը. տեղի ունեցավ նոր վավերագրական ֆիլմի ցուցադրություն. լուսանկարներ, տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունը հանրության ուշադրությանը ներկայացրեց «Որ չկորչեն անհետ… Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի պատմությունը» նոր վավերագրական ֆիլմը՝ երբևէ չցուցադրված կադրերով, և Ռոքֆելերի արխիվային կենտրոնից վերցված Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներին ստեղծված լուսանկարների հավաքածուն. միջոցառմանը ներկա էր նաև Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը:
 
Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով: Ափխազիայի հոգևոր հովիվ տեր Սեթրակ Ազնավուրյանը աղոթք կարդալով հարգանքի տուրք մատուցեց 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին:
 
-Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ցեղասպանությունից հետո: Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն ամերիկացիների խորհրդանիշն է, եթե նրանք չօգնեին, ոչ միայն բազմաթիվ որբեր ողջ չէին մնա, այլև հետո միլիոնավոր հայեր չէին ծնվի: Շատ հայեր չգիտեն այս մասին: Ես ուզում եմ բոլորն իմանան, թե ինչ ջանք ու եռանդ է ներդրել Շանթ Մարտիրոսյանը, որպեսզի այս ֆիլմը ծնվի, և շատ կարևոր է այն փաստը, որ այն տարածվի մեր միջոցով: Նա, չխնայելով իր ժամանակը, ֆինանսներն ու առհասարակ ոչինչ, նկարահանել է այս ֆիլմը, որը շատ կարևոր է մեզ համար, - իր ելույթն այսպես սկսեց «Նարեկացի» արվեստի միության հիմադիր Նարեկ Հարությունյանը:
 
Ֆիլմի դիտումից հետո «Նարեկացի» արվեստի միությունը Նարեկ Հարությունյանի գլխավորությամբ իր խորին երախտագիտությունը հայտնեց ազնվասիրտ Շանթ Մարտիրոսյանին` արժևորելով նրա վեհ առաքելությունը և ներդրումը հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև հայ ժողովրդի արդար պահանջների գործում:
 
Միջոցառման վերջում տեղի ունեցավ զրույց-քննարկում, որի ընթացքում ֆիլմի պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը պատասխանեց ներկաների հարցերին:
 
Վավերագրական ֆիլմը հայոց ցեղասպանության ժամանակ փախստականների ճգնաժամային իրավիճակին անդրադարձած Ամերիկայի հերոսական արձագանքի մասին է, որը նոր լույսի ներքո է դիտարկում պատմական իրադարձությունները։
 
Ֆիլմը նկարահանվել է Մերձավոր Արևելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Շանթ Մարտիրոսյանի և բազմաթիվ մրցանակների արժանացած ռեժիսոր Ջորջ Բիլարդի կողմից. այն պատմում է հայ ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունների ընթացքում «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարևոր դերակատարման մասին, երբ բազմաթիվ ամերիկացիներ օգնություն ցուցաբերեցին ծայրահեղ տանջալից պայմաններում գտնվող միլիոնավոր հայ, հույն և ասորի փախստականներին:
 
Ֆիլմի գործադիր պրոդյուսեր Շանթ Մարտիրոսյանը, ներշնչված ցեղասպանության ժամանակ իր տատիկի և պապիկի փախուստի ու գոյատևման պատմությամբ, նշում է, որ այս ֆիլմը ստեղծել է, ոչ թե պարզապես հիշելու նրանց, ում կորցրել է հայոց ցեղասպանության ժամանակ, այլ լույս սփռելու ամերիկյան պատմության կարևոր փուլի վրա, երբ շարքային քաղաքացիները միասին կանգնեցին և դիմակայեցին անարդարությանը՝ փրկելով 132.000 որբերի կյանք:
 
Ֆիլմը Հայաստանում հայերեն թարգմանությամբ ներկայացվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից։
 
Նշենք, որ 2013 թվականի մայիսի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Հետքերով որբերի հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: «Նարեկացի» արվեստի միության, ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի համատեղ ջանքերով առաջին անգամ ներկայացվեց Ռոքֆելերի արխիվային կենտրոնի՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի՝ 1915-1929 թվականներն ստեղծված բացառիկ լուսանկարների հավաքածուն:
 
Արխիվային լուսանկարները ցուցադրվել են նաև «Նարեկացի» արվեստի միությունում և Գյումրիի «Թռչունյան տուն» մանկատանը, որից հետո միությունը ցուցադրված լուսանկարները նվիրել է մանկատանը:
 
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, կոմպոզիտոր, դաշնակահար, թառահար Արտեմ Խաչատուրը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, քաղաքագետ Արա Պպյանը և այլ արվեստագետներ ու մտավորականներ:
 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular