ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուիզան ինձ խոստացավ՝ ասելով «Եթե կիսամեռ լինեմ, միևնույն է, ծննդյանս օրը կխաղամ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը. Սուրեն Շահվերդյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն իր միկրոբլոգում հայտնել է, որ դերասանուհի Լուիզա Ղամբարյանի անսպասելի ծանր հիվանդության պատճառով այսօրվա «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը հետաձգվում է հունիսի 15-ին՝ ժամը 20։00-ին:
 
Ռեժիսորի այս հայտարարությունը իսկական իրարանցում է  առաջացրել, շատերը անհանգստացած են ու հետաքրքրված, թե ինչ հիվանդության մասին է խոսքը:
 
Life.panorama.am-ը կապ հաստատեց Սուրեն Շահվերդյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն էլ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ հիվանդությամբ է տառապում դերասնուհին:
 
«Ինքս չգիտեմ՝ ինչ հիվանդության մասին է խոսքը: Վաղ առավոտյան ինձ զանգեց Լուիզան, ու ասաց՝ «Սուր, վատ եմ», որից հետո երկար ժամանակ լռեց: Անկեղծ ասաց, սկզբում մտածեցի, որ Գ. Կիմիչի հետ մի բան այն չէ, քանի որ գիտեի, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի: Իմ անհանգստացած հարցերին, թե ինչ է պատահել, Լուիզան միայն կրկնում էր, որ վատ է, գլխապտույտ ունի, չի կարողանում ոտքի վրա կանգնել, ջերմությունն էլ 40 աստիճան է: Լուիզան էլ առանձնապես չի հասկանում, թե ինչի պատճառով է ինքնազգացողութունը վատացել: Վերջերս մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադառնալուց հետո վատացել է, հավանաբար որեւէ վարակ է վերցրել: Ամեն դեպքում, Լուիզան ինձ խոստացավ՝ ասելով «Եթե կիսամեռ լինեմ,  միեւնույն է, ծննդյանս օրը՝ հունիսի 15-ին, կխաղամ «Սև դառը SHOCKոլադ» ներկայացումը, ուստի մենք էլ հետաձգեցինք այն՝ մինչեւ այդ օրը»,- նշեց Սուրեն Շահվերդյանը:
 
Շարունակությունն՝ այստեղ.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular