ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻԵԴ-ը լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

արդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) լրագրող Անի Գևորգյանի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով արտահայտվելու ազատության իրավունքի խախտում: Կառավարությունը լրագրողին պետք է փոխհատուցի 4500 եվրո ոչ նյութական վնասի և 1000 եվրո՝ դատական ծախսերի համար: Միաժամանակ, Եվրոպական դատարանը մերժել է լրագրողի գանգատը ոստիկանների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:

Հիշեցնենք՝ 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստներն առաջիկա հանրահավաքի մասին իրազեկման ակցիա էին իրականացրել: Նրանց աշխատանքը խոչընդոտել էին Հանրապետական կուսակցության երիտասարդ անդամները: Դեպքից հետո ոստիկաններն ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում եղել են «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գևորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության Կենտրոնի բաժնի պետը ձեռքով հարվածել էր իր դեմքին:

Անի Գևորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այս տարիների ընթացքում անհամբեր սպասել է ՄԻԵԴ-ի վճռին և ոչ մի օր չի մոռացել դրա մասին՝ թեև ակնկալիքներ չի ունեցել:

Լրագրողի խոսքով՝ իր համար սկզբունքային հարց է եղել բոլոր իրավական միջոցներն օգտագործելով արդարության հասնելը: 

«Տարիներ առաջ, երբ լրագրողների հետ միջադեպեր էին լինում, տարբեր խնդիրներ էին լինում, մեզ պաշտպանված էինք զգում: Լրագրողական միջազգային կազմակերպությունների կողմից արձագանքներ էին լինում: Վերջին տարիներին փոխվեց այդ ամենը, ինձ թվում է՝ միայն ես չեմ նկատում, որ ավելի սովորական է ընդունվում լրագրողի նկատմամբ բռնութունը: Դա էր պատճառը, որ հույս չունեի, որ ՄԻԵԴ-ը կբավարարեր իմ դիմումը: Եթե այդ սպասելիքը չունենայի, կարող էի հիասթափվել ՄԻԵԴ-ի վճռից, բայց քանի որ ավելի վատին էի սպասում, այդքան էլ վատ վճիռ չէ»,- ասում է Անի Գևորգանը:

Նշենք, որ դեպքից հետո՝ 2014թ. փետրվարի 13-ին, քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, որ մի խումբ անձինք, այդ թվում՝ Անի Գևորգյանը, ներգրավվել են վիճաբանության մեջ՝ դրանով դիտավորյալ և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Փետրվարի 15-ին Ա. Գևորգյանը բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) այն մասին, որ դեպքի օրը ոստիկանության աշխատակիցը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությունը` փորձելով բռնել նրա տեսախցիկն ու քաշել, ինչպես նաև՝ հարվածել ձեռքին: Ոստիկանության բաժնում տեսախցիկը վերադարձվել է լրագրողին՝ հիշողության կրիչը հանած ու վնասած:

Նույն օրը ՀՔԾ քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու լրագրողի վնասվածքները։ Եզրակացության համաձայն՝ Անիի աջ դաստակի հետևի մասում արձանագրվել է միայն փոքր հեմատոմային վնասվածք, որը բնութագրվել է որպես առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներին չհամապատասխանող։ Սակայն փորձագետը չի բացառել, որ վնասվածքը կարող էր պատճառվել ոստիկանության աշխատակիցների կողմից լրագրողի ձեռքից բռնելու և քաշելու հետևանքով:

Փետրվարի 24-ին լրագրողի մասնագիտական ​​օրինական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության երեք աշխատակից տվել է միանման ցուցմունք այն մասին, որ հիշողության քարտը չեն հանել ու չեն վնասել, իսկ բռնություն չի գործադրվել: 

2014թ. հունիսի 24-ին քննիչը մերժել է քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության ծառայողների նկատմամբ և կարճել է գործը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Անի Գևորգյանը բողոքարկել է քննիչի և դատախազի որոշումները Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում: Նա պնդել է, որ քննիչը չի կատարել փաստերի և ապացույցների պատշաճ գնահատում: Ավելին՝ քննիչն Անիին տուժող չի ճանաչել՝ զրկելով նրան որևէ դատավարական կարգավիճակից և նախաքննության մարմնի գործողությունները վիճարկելու հնարավորությունից։

Դատարանը մերժել է Ա. Գևորգյանի բողոքը: Վերադաս ատյաններում լրագրողը ևս մերժումներ է ստացել, որից հետո դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ 2014թ. օգոստոսի 26-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով: Ըստ որոշման՝ վիճաբանության մեջ ներգրավված անձինք, այդ թվում՝ Անի Գևորգյանը, հասարակական կարգը կոպտորեն խախտելու մտադրություն չեն ունեցել, քանի որ միջադեպը միջանձնային բնույթ է կրել և տևել է կարճ ժամանակ։

Անի Գևորգյանը բողոքել է՝ նշելով, որ ինքը ենթարկվել է բռնության, երբ ոստիկանները փորձել են ուժով խլել իր տեսախցիկը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, և որ իր բողոքի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվել:

Կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում պնդել է, որ գործի նյութերում ապացույցներ չկան այն մասին, որ լրագրողը ենթարկվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վատ վերաբերմունքի՝ վկայակոչելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Պնդել են, որ դատաբժշկական փորձագետը չի բացառել նաև, որ նման վնասվածքը կարող էր լինել Ա. Գևորգանի նկատմամբ ուժի համաչափ կիրառման հետևանք, երբ նա դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, ինչին հակադարձել է Ա. Գևորգյանը՝ նշելով, որ փորձագետը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և նման եզրահանգումներ է արել:

ՄԻԵԴ-ը նշել է, որ իրական պատկերը չի արտացոլում քննիչի այն եզրահանգումը, թե ոստիկանները ֆիզիկական ուժ են կիրառել Անիի նկատմամբ, քանի որ նա եղել է բանուկ փողոցում՝ խոչընդոտելով երթևեկությունը՝ խոչընդոտել է ոստիկանության աշխատանքը և չի կատարել նրանց օրինական պահանջները: Տեսանյութում երևում է, որ լրագրողի և ոստիկանության աշխատակիցների միջև կարճատև վիճաբանություն է տեղի ունեցել նրա ձեռքում պահվող առարկայի, ամենայն հավանականությամբ, տեսախցիկի շուրջ: Հստակ լսվել է, թե ինչպես է Անին բղավում՝ «Բաց թողեք տեսախցիկս, ես լրագրող եմ»:

ՄԻԵԴ-ը նշել է՝ թեև ոստիկանության աշխատակիցները դիմել են ֆիզիկական ուժի՝ առգրավելու տեսախցիկը, չկա ապացույց, որ նրանք նվաստացնելու մտադրություն են ունեցել: Այնուամենայնիվ, երբ նման բողոքները վերաբերում են ֆիզիկական ուժի կիրառմանը, Դատարանը առանձնահատուկ նշանակություն է տալիս նաև վնասվածքների տեսակին և ուժի կիրառման հանգամանքներին: Այս տեսանկյունից՝ ՄԻԵԴ-ը մերժել է լրագրողի բողոքը, որը վերաբերում էր իր նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքին:

Սակայն Եվրոպական դատարանն արձանագրել է, որ խախտվել է արտահայտվելու ազատության իրավունքը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ Կառավարությունը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել, որ միջամտությունը (տեսախցիկը վերցնելն ու հիշողության կրիչը վնասելը) օրինական է եղել կամ հետապնդել է որևէ օրինական նպատակ: 

«Ամեն դեպքում, պարզ է, որ նման միջամտությունը, որը տեղի է ունեցել տվյալ դեպքում, չի կարող համարվել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»,- նշված է ՄԻԵԴ վճռում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular