ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս խորհուրդները կօգնեն ազատվել անքնությունից

ՖՈՏՈ

Եթե սկսենք լուրջ մտահոգվել այն փաստից, որ յուրաքանչյուրս իր կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում, միայն այդ մտքից անքնություն ձեռք կբերենք: Չպետք է, սակայն, մոռանալ, որ գիշերվա առողջարար քունն է մեզ օրվա ընթացքում աշխատելու,   մեր բազմաթիվ հոգսերը հոգալու  համար ուժ պարգևում: Այնինչ շատերս քնելուց առաջ այնպիսի սխալներ ենք թույլ տալիս, որ սկսում ենք տառապել   անքնությամբ:  

Ի՞նչ անել՝ հանգիստ քնելու, այսինքն նաև՝ հանգիստ ապրելու համար: Ահա մի քանի խորհուրդներ .

Մի պառկեք քնելու  սառը ոտքերով

Եթե ոտնաթաթերը սառն են, քունը գիշերվա ընթացքում  անպայման ընդհատվում է: Պարզապես պետք է քնելուց առաջ տաքացնել ոտքերը: Հագեք գուլպաներ կամ գտեք այլ միջոց:

Մի խմեք սուրճ՝  քնելուց  4  ժամ առաջ

Կոֆեինը երկար ժամանակ ձեզ ակտիվ է պահում և խանգարում է քուն մտնել:

Մի խմեք հեղուկներ՝  քնելուց  1-2  ժամ առաջ

Եթե քնելուց առաջ դուք ջուր կամ այլ հեղուկներ խմեք, ստիպված կլինեք գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանալ՝ զուգարան գնալու համար:

Մի ընթրեք՝  քնելուց   2  ժամ առաջ

Եթե պառկում եք քնելու լիքը ստամոքսով, երկար ժամանակ քունը չի տանում, քանի որ սնունդը մարսելիս  օրգանիզմը   ակտիվ է մնում:

Մահճակալի կողքին    պայծառ լույսով  զարթուցիչ մի դրեք 

Զարթուցիչի էկրանի լույսը խանգարում է խորը քնել, արդյունքում առավոտյան դուք ինչպես հարկն է՝ հանգստացած չեք լինում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular