ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կողմ ենք, որ «3+3» ձևաչափով հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան ՀՀ և Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար. Լավրով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրացուցիչ, մենք տեսնում ենք, որ ոչ փոքր ներուժ կա՝ զարգացնելու տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակը (Հարավային Կովկասի երեք երկրներ և նրանց մերձավոր անմիջական հարևաններ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Արդեն իսկ տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում և Ստամբուլում: Հիմա մենք քննարկում ենք 3-րդ նախարարական ժողովի անցկացումը Թեհրանի և Ստամբուլի արդյունքներով: Մենք հնարավորություն ունենք՝ որոշակի լավատեսություն ունենալու այս հարթակի ապագայի առթիվ: Այն բոլոր նախադրյալներն ունի՝ դառնալու կարևոր բաղադրիչ, կարևոր հենք՝ ամրապնդելու երկարաժամկետ խաղաղությունը և անվտանգությունը տարածաշրջանում՝ ի նպաստ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության և, իհարկե, Հարավային Կովկասի և մերձավոր հարևանների մշակութային խոր ավանդույթների վրա կառուցված համագործակցության:

Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել «3+3» ձևաչափով: Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել: Մենք պատրաստ ենք դրան աջակցել՝ ապահովելու նիստերի շարունակականությունը: Այսինքն՝ մենք կողմ ենք, որ հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular