ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Երևան է ժամանել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որն այսօր արդեն հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ընդ որում, դատելով երեկ և այսօր տեղի ունեցած գործընթացներից, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները դժկամությամբ են ընդունել Սերգեյ Լավրովի այցը։

Հիշեցնենք, այցին ընդառաջ երեկ Կիևյան կամրջից մեծ պաստառ էր կախվել Վլադիմիր Պուտինի նկարով և «Մարդասպան» գրությամբ, ակցիան նախաձեռնել էր «Հանուն հանրապետության» կուսակցությունը։ Ինքը՝ Արման Բաբաջանյանը պաստառ էր պարզել Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առջև, իսկ ավելի ուշ՝ կուսակցության ակտիվիստներն օդանավակայանի ճանապարհին էին պաստառ բարձրացրել։

Ընդ որում, եթե այլ դեպքերում Հայաստանի ոստիկանությունն արագ արձագանքում և հեռացնում է այս պաստառները, ապա այս պարագայում Արման Բաբաջանյանի հակառուսական ակցիային առանձնապես որևէ խոչընդոտ չի եղել, ընդհակառակը, միայն Լավրովի հեռանալուց հետո են հեռացրել պաստառները։

Նույն այդ ընթացքում արտգործնախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրամիության, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին, հայտարարել, թե կանգնած ենք վճռական պահի առաջ։ «Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա»,- ասել է Միրզոյանը, նշել, թե Հայաստանը «համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ»։

Նա նշանակալի է համարել Հայաստանի իշխանությունների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը Եվրամիության անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։ «Հայաստանը մինչև 95 % նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից։ Զուգահեռ մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառել ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»,- հայտարարել է Միրզոյանը։

Առնվազն վերջին երեք կետերն ուղղված է Ռուսաստանի դեմ, նախկինում Հայաստանի սպառազինությունն ամբողջությամբ գնվել է Ռուսաստանից, սահմանային վերահսկողությունն իրականացվել է ռուսական կողմի միջոցներով, նաև Ռուսաստանը ձգտում է Հայաստանում մասնակցել նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին, և բոլոր այս առանցքային ուղղություններում Հայաստանի իշխանությունները հակառուսական քայլեր են ձեռնարկում՝ փորձելով սրել Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, և նման հայտարարությունը հենց Սերգեյ Լավրովի այցից առաջ վկայում են, որ Երևանն ամենևին էլ հակված չէ կառուցողական երկխոսության ռուսական իշխանությունների հետ։

Էլլա Ալիխանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular