ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։ Ծրագրով նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետբյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր։ Ընկերությունը մինչև 2025 թ.-ի ավարտը նախարարությանը պետք է տրամադրի նշված հասցեներում սպորտային համալիրներ կառուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ համապատասխան փորձաքննությունները։ Արդյունքում ձեռք բերված մեկ տիպային նախագիծը (Արարատ համայնքում կառուցվող սպորտային համալիր) կտեղակապվի նաև մյուս երկու վայրերում, ինչի արդյունքում Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում 2026 և 2027 թթ. կկառուցվեն սպորտային համալիրներ և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի սեփականության իրավունքը։

Ընկերության կողմից կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան սպորտային և անհրաժեշտ այլ գույքի և սարքավորումների գնումը և կառուցված սպորտային համալիրների ամբողջովին կահավորումը, որի փաստացի արժեքի 70 տոկոսը կփոխհատուցվի պետբյուջեով (ձեռք բերված գույքի 70 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 30 տոկոսը՝ ընկերության սեփականություն)։ Գույքի թարմացումը կիրականացվի միջինում 10 տարին մեկ անգամ՝ ծախսերն իրականացնելով նույն սկզբունքով։ Նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թ.-ի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը:

Նպատակը յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայությունն է, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ։ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կլինի մասնավոր հատվածի ներգրավմամբ ստանալ լրացուցիչ ֆինանսական աջակցություն, որն անհրաժեշտ է սպորտային ենթակառուցվածքների զարգացման, մարզահանդերձանքի, մարզական սարքավորումների ձեռքբերման և մրցումների կազմակերպման համար, ինչը կբարելավի պայմանները սիրողական մարզիկների համար:

Ծրագիրը թույլ կտա կազմակերպել ավելի շատ մարզական միջոցառումներ, սիրողական լիգաներ, փառատոններ և առողջ ապրելակերպի խթանման ծրագրեր՝ ակտիվացնելով ոչ միայն մարզիկների, այլև բնակիչների մասնակցությունը՝ նպաստելով առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը (այդ թվում՝ ֆիզիկական ակտիվության խթանմանը, առողջական խնդիրների կանխարգելմանը և ընդհանուր առողջապահական ծախսերի նվազմանը):

Արդյունքում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը կնպաստի տեղական բիզնեսների աճին (սպորտային խանութներ, սննդի կետեր, տրանսպորտային ծառայություններ), ինչպես նաև տուրիզմի խթանմանը՝ եթե սպորտային միջոցառումները գրավեն միջազգային ուշադրություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular