ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դեմ նոր դավադրություն է նյութվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանում ընդդիմությունն ու իշխանությունն իրար գզում են տարբեր մանր առիթներով, գործող իշխանություններն էլ գրեթե ամեն օր նոր սկանդալ են հրահրում հանրության ուշադրությունը շեղելու համար, Հայաստանի դեմ նոր դավադրություն է ծրագրվում։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուրքադիր Ուրալօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը նախատեսում են իրականացնել առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ «Եվ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են աշխատանքը նախագծի իրականացման ուղղությամբ»,- նշել է թուրք նախարարը։

Փաստացի ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը ձեռ չեն քաշել «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ իրենց ունեցած նկրտումներից և բավական լրջորեն պատրաստվում են այդ ծրագիրն իրականացնել, ընդ որում ոչ թե Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկի» հանգույն, որի մասին արդեն թերևս գործող իշխանություններն էլ են մոռացել, այլ հենց այն տեսքով, ինչպես պատկերացնում է Ադրբեջանը։ Իսկ Հայաստանի գործող իշխանություններն էլ հող են նախապատրաստում թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկություններն իրականացնելու համար։

Երեկ նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն անդրադարձել է Հայաստանի հետ բանակցային գործընթացին, նշել, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավում են իրենց շահերն առաջ մղելու համար։ Անվտանգության հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերում է Հայաստանի տարածքում այլ երկրի ռազմական ներկայությունը մերժելուն։ «Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է, ինչը, ի դեպ, այս իշխանության համար խնդիր չէ, այլև չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել»,- նշում է պատգամավորն ու հավելում, որ Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակը։

Ուշագրավ է, որ այս օրերին Իրանում է գտնվում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիին և նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ըստ ամենայնի, Իրանում ևս հասկանում են, թե ինչ դավադրություն է իրականացվում և փորձել են ԱԽ քարտուղարից հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում և Հայաստանի շուրջ, որպեսզի իրենք ևս իրենց գործողություններում կաշկանդված չլինեն։

Ալլա Սաֆարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular