Լրագրողին համբուրելը ֆրանսիացի թենիսիստի համար ճակատագրական է եղել (ֆոտո, տեսանյութ)
ՍՊՈՐՏՖրանսիացի թենիսիստ Մաքսիմ Համուին զրկել են Ֆրանսիայի բաց առաջնության հետագա խաղերին մասնակցելու իրավունքնից: Բանն այն է, որ խաղից հետո նա ուղիղ եթերում համբուրել է իրենից հարցազրույց վերցնող լրագրողին: Այս ամսին հաղորդում է BBC-ն:
21-ամյա մարզիկը գրկել է նրա պարանոցն ու ուսերը և համբուրել է լրագրողին՝ չնայած նրա դիմադրությանը: Ֆրանսիայի Թենիսի ֆեդերացիան տարածել է դատապարտող հայտարարություն ու քննություն սկսելու հանձնարարություն է տվել:
Մարզիկը ներողություն է խնդրել: Լրագրողը տեղի ունեցածը տհաճ միջադեպ է որակել, խոստովանելով, որ եթե ուղիղ եթերում չլիներ, նրա հախից բռունցքներով էր գալու:
Quand #Hamou, en mode séducteur niveau 30/4, prend un râteau avec autant de dents qu'un présentateur TV par @Maly_Tweet. @malaisetele. #RG17 pic.twitter.com/tPbkmGrYGn
— Prise Marteau (@PriseMarteau) 30 мая 2017 г.