ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․

ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը երեկ հրապարակեցին իրենց նորաստեղծ ՄԱՍ կուսակցության վարչության որոշումը, համաձայն որի՝ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քննարկվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու հարցը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն օրեր առաջ հայտնել են իրենց դիրքորոշումը․ «Հայաստան» դաշինքը, ըստ էության, հրաժարվել է մասնակցել, «Պատիվ ունեմ»-ն էլ թեկնածու չունի: Փոխարենը գործին լծվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Քանի որ նախագծում պետք է վարչապետի թեկնածուի անուն նշվի, նրանք մի քանի անձի հետ քննարկել են հարցը, որոնցից մեկն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է, սակայն վերջինս մերժել է՝ գործընթացը համարելով անիրատեսական: Մարուքյանից բացի, ՄԱՍԿ-ին իր համաձայնությունն է տվել գյումրեցի, նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը, որը 2016-ին առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու` ՔՊ-ից, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հեռացել էր ՔՊ-ից։

ՄԱՍԿ-ում որոշել են, որ Մարուքյանն առաջիկա օրերին կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ եւ կհամոզի, որ առանց նախապայմանների մտնեն գործընթացի մեջ:    Ըստ էության, նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ 36 ստորագրությունն արդեն կա։ Երեկ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում փորձեց հանդիպման վերաբերյալ պայմանավորվել խմբակցությունների ղեկավարների հետ, սակայն Սեյրան Օհանյանը, Մարուքյանի փոխանցմամբ, ասել է` հարմար չէ տեղը, հետո կքննարկեն, Հայկ Մամիջանյանը չպատասխանեց զանգերին։

Որոշ տեղեկություններով, Աղազարյանի եւ Մարուքյանի համագործակցությունը հնարավոր է ձգվի մինչեւ հաջորդ ընտրություններ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular