ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կամո Ցուցուլյանը՝ Տիգրանի անհետացման մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է․ Շարունակվում են մայիսի 4-ին Մարմարիկ գյուղում անհետացած 2-ամյա Տիգրանի որոնողափրկարարական աշխատանքները։ Առ այսօր փրկարարները չեն հայտնաբերել երեխայի հետ կապված ոչ մի իր։ Ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ փրկարարներն ունեն երեխայի անհետացման իրենց վարկածը։

«Իմ պաշտոնավարման ժամանակ եղել է ջրահեղձի դեպք, երբ փրկարարները երկարատև աշխատանքի արդյունքում հայտնաբերել են: Դիտարկում ենք երեխայի անհետացման տարբեր վարկածներ, այդ թվում՝ գետն ընկնելը: Աշխատում ենք հիմա այդ ուղղությամբ, քանի որ գետը տանը շատ մոտ է»,-ասաց փոխնախարարը: 

 

Երեխայի գետն ընկնելու ականատես չկա, մնացած վարկածների առումով օպերատիվ աշխատանքներ է իրականացնում ոստիկանությունը:  Ցուցուլյանը բացառում է, որ գետը երեխային այլ պետության տարածք, օրինակ` Թուրքիա կտաներ։

«Չէր կարող գետը Թուրքիա տանել, քանի որ ունենք Աղբյուրակի ջրամբար, մենք ցանցեր ենք քաշել ջրամբարում»։ Փոխնախարարը անհրաժեշտություն չի տեսնում հարեւան պետություններին դիմելու․ «Բոլոր տեխնիկական միջոցներով ուսումնասիրություն ենք  սկսել»։

Փրկարարական աշխատանքների ժամկետը, ըստ նախարարի հրամանի՝ նախատեսվում է 10 օր, Ցուցուլյանի խոսքով՝ քանի որ երեխայի հայտնաբերման ուղղությամբ դրական ուրեէ արդյունք չկա՝ հագուստ, կոշիկ, նրա հետ առնչվող իր չեն հայտնաբերել, ուստի աշխատանքները շարունակելու են։ «Նախարարի եւ իմ հրամանով փրկակարական աշխատանքների ժամկետները երկարացվել է այնքան ժամանակ` որքան անհրաժեշտ է»,-շեշտեց նա։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ի վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ին անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ 

ՆԳՆ-ից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացում են ինչպես Մարմարիկ բնակավայրում և հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular