ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի», «Թուլին նայի հլը» արտահայտությունները հանցակազմ չեն պարունակում. «Առավոտ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պարզվում է՝ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրական տեղամասում իրավունք ունի իր պարտականությունները կատարող լրագրողին ասելու՝ «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», և դա որևէ հանցակազմ չի պարունակում: Այդպիսի եզրակացության է եկել Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանը:

Հիշեցնեմ, որ այդպիսի սպառնալիքներով էր ապրիլի 2-ին թիվ 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամ Արայիկ Գևորգյանը հարձակվել «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա: Կարծում եմ՝ նման փայլուն հետաքննության համար ավագ լեյտենանտին պետք է շտապ կապիտանի կոչում տալ: Չգիտեմ, գուցե ՕԵԿ-ական հանձնաժողովականը կամ ավագ լեյտենանտը տանը իրենց կանանց հետ այդպիսի արտահայտություններով են շփվում, և այս պարագայում իսկապես պետք չէ քրեական գործ հարուցել: Բայց տվյալ պարագայում, կրկնեմ, խոսքը ընտրական տեղամասի մասին է, որտեղ կատարվում էր հասարակության համար նշանակալից իրադարձություն:

Նման կեցվածքով ոստիկանությունը «կանաչ լույս» է վառում նոր խուլիգանների, լրագրողների վրա նոր հարձակումների համար: Իշխանությունը, ի դեմս ոստիկանության, ասում է «գողականներին» և «լավ տղերքին»՝ ինչ ուզում եք արեք ընտրությունների ժամանակ, մենք տեր ենք:

Ես չգիտեմ, թե ինչպես են Արայիկի նման անձնավորությունները «լեզու գտնում» ոստիկանության հետ: Գուցե «մուծվում են», բարեկամ և ընդհանուր ծանոթներ են գտնում (մանավանդ, որ հոգևոր ընդհանրություններն ակնհայտ են), կամ գուցե մեկը «վերևից» զանգում և ասում է՝ «Արայիկը մեր տղեն ա, նրան չնեղացնեք»: Բայց դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորն այն է, թե Արայիկը և նրա նմանները օրինակ են ծառայում, թե ինչպես հանձնաժողովի անդամը պետք է խոսի լրագրողի հետ, և ինչպես տղամարդը (կամ նա, ով գոնե արտաքուստ այդպիսի տպավորություն է թողնում) պետք է խոսի կնոջ հետ:

Վաղը կհայտնվեն նոր Արայիկ և Հ. Պ. Հալաբյան, և նրանք իրար ձեռք ձեռքի բռնած կերտելու են Հայաստանի ընտրական և իրավապահ համակարգը: Իմ գրելով, իհարկե, ոչ մի բան չի փոխվի: Պարզապես իմ գործը զգուշացնելն է, մնացածը դուք գիտեք, հարգելի ընթերցողներ:

… Որ ասում ենք՝ անպատժելիություն, հենց դա նկատի ունենք»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular