ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մայր Հայաստան»-ը դատապարտել է Պաշտպանության նախարարության նախկին խոսնակի խոսքերը նացիստական Գերմանիայի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը դատապարտել է ՀՀ պաշտպանության նախարարության նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքերը, ով խոսել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում Երևանի համար օգուտների մասին։ News.ru-ի հետ զրույցում Թևանյանը հավելել է, որ Պաշտպանության նախարարության նախկին խոսնակի խոսքերն ասվել են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության շրջանակներում։ «Մենք դատապարտում ենք (Հովհաննիսյանի) դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականության շրջանակներում է, որի թիմի անդամն է նույն ՊՆ նախկին խոսնակը։ Եվ նրանք այնքան հեռու են գնացել իրենց հակառուսական հռետորաբանությամբ, որ արդեն իսկ քարոզում են Հիտլերին։ Սա ճիշտ չէ։ Մենք, բնականաբար, դատապարտում ենք այս դիրքորոշումը շատ խստորեն։ Եվ այս դիրքորոշումը, սկզբունքորեն, գտնվում է 2018 թվականից ի վեր դիտարկվող հակառուսական կամ այսպես կոչված արևմտամետ քաղաքականության շրջանակներում», - ասել է Թևանյանը։

Ավելի վաղ Հովհաննիսյանը, որը ներկայումս ղեկավարում է Հայաստանի պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ռազմական ակադեմիայի  հրամանատարաշտաբային ինստիտուտը, հայտարարել էր, որ Երևանը կարող էր օգուտ քաղել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային զորքերի պարտությունից։ Նրա խոսքով Ստալինգրադի ճակատամարտի օգուտը Հայաստանի համար առասպել է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular