ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում գրանցված 0-ից 44 տոննա զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները Հայաստանի ճանապարհներից օգտվելիս չեն վճարի ճանապարհային հարկ. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով երրորդ երկրների տարածք տարանցման նպատակով և առանց տարանցման ՀՀ տարածք մուտք գործող ճանապարհային հարկ վճարողներին ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատելու մասին» նախագիծը:

Հարկային օրենսգրքի 9-րդ բաժնի դրույթներին համապատասխան, Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստան մուտք գործելիս փոխադրողները վճարում են ճանապարհային հարկ, որը հաշվարկվում է ըստ տրանսպորտային միջոցի առավելագույն թույլատրելի զանգվածի (օրենսգրքի 188-րդ հոդված)։ Օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են ճանապարհային հարկի վճարումից ազատման դեպքերը, որոնցից են, օրինակ՝ միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնությունից օգտվող ճանապարհային հարկ վճարողները։ Այսպիսով՝ Հայաստանի և այլ պետությունների միջև վավերացված պայմանագրերի շրջանակներում տվյալ երկրների փոխադրողները մուտք են գործում մեր երկիր՝ օգտվելով ճանապարհային հարկի վճարման ազատման արտոնությունից (Վրաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի և այլ երկրների փոխադրողներ)։ Իրանի հետ 1992 թվականին ստորագրված «Ճանապարհային հաղորդակցության մասին» համաձայնագրով կողմերը ազատվում են հարկումից և պարտադիր մաքսատուրքերից, սակայն Հարկային օրենսգրքով Իրանի տրանսպորտային միջոցների նկատմամբ ճանապարհային հարկի ազատման պահանջ նախատեսված չէ։

Հարկային մարմնից ստացված տվյալների համաձայն՝ 2024 թվականին պետբյուջե վճարվել է 4,95 մլրդ դրամ ճանապարհային հարկ, ընդ որում՝ 2,98 մլրդ դրամը՝ Իրանի փոխադրողների կողմից։ Նույն տարվա տվյալներով՝ Հայաստան մուտք է գործել Իրանում գրանցված մոտ 22 հազար բեռնատար ավտոտրանսպորտային միջոց, որոնց 95 տոկոսից ավելին փոխադրում են իրականացրել դեպի Հայաստանի Հանրապետություն, իսկ մնացածը՝ տարանցիկ։ Այսպիսով, գոյություն ունեցող հարկային կարգավորումները չեն նպաստում ԻԻՀ գրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ տարածքով դեպի երրորդ երկրներ փոխադրումները զարգացնելուն:

Իսկ ԻԻՀ փոխադրողների կողմից վճարվող ճանապարհային հարկը գլխավորապես հաշվարկվում է ՀՀ մատակարարվող ապրանքների արժեքների մեջ, որի վճարողները հիմնականում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են։

Նախորդ տարի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով սահմանվել է ճանապարհային հարկի վճարման արտոնություն Հայաստանում չգրանցված բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողների համար, սակայն այն կկիրառվի այն դեպքերում, երբ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման երկիրը, տեսակը, քանակը, իսկ ճանապարհային հարկի դրույքաչափի նվազեցման դեպքերում՝ նաև ճանապարհային հարկի նվազման չափը կամ նվազեցված դրույքաչափը։

Նախագծով առաջարկվում է ազատել ԻԻՀ գրանցված 0-ից 44 տոննա ներառյալ առավելագույն թույլատրելի զանգված ունեցող բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվող ճանապարհային հարկ վճարողներին այդ հարկի վճարումից թե՛ տարանցիկ, թե՛ երկկողմ բեռնափոխադրումներ իրականացնելու դեպքում՝ նպատակ ունենալով թե՛ ավելացնել ՀՀ տարածքով ԻԻՀ բեռնատար տրանսպորտային միջոցներով տարանցիկ փոխադրումների ծավալը, թե՛ կրճատել ՀՀ ներմուծվող ապրանքների արժեքի մեջ փոխադրման արժեքի չափը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular