ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ Փաշինյանը Մոսկվայում մասնակցում էր Հաղթանակի շքերթին, Երևանում նվաստացնում էին վետերաններին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին պաշտոնյա Արծրուն Հովհաննիսյանի և հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիել յանի՝ Հ1-ով արտահայտած որոշ մտքեր դարձել են ոչ միայն հայկական, այլև ռուսական մեդիա հարթակների բուռն քննարկման թեմա:

Մասնավորաբար, հայտնի լրատվամիջոցներից մեկը «Ի՞նչը Փաշինյանը մինչև վերջ չի ասում. մինչ Հայաստանի վարչապետը Մոսկվայում Հաղթանակի շքերթին էր մասնակցում, Երևանում նվաստացնում էին վետերաններին» վերնագրով հոդվածում գրում է, որ, չնայած տարաձայնություններին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ այցելեց Մոսկվա և մասնակցեց Հաղթանակի շքերթին։ «Սակայն դա կտրուկ հակադրվում է այն ամենին, ինչ ներկայում գովազդում է հայկական հեռուստատեսությունը։ Արծրուն Հովհաննիսյանը մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ հայ ժողովուրդը չպետք է մայիսի 9-ին որևէ հաղթանակ նշի, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմում իրական հաղթողը Արևմուտքն էր՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, որը ոչ միայն հաղթեց, այլ նաև թույլ չտվեց ԽՍՀՄ-ին օկուպացնել այն տարածքները, որոնց նկատմամբ հավակնում էր խորհրդային ղեկավարությունը։ Ավելին, Արծրունն ասել է, որ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր պատերազմում։ Այսպիսով, Հայաստանի համար մայիսի 9-ը ոչ միայն տոն չէ, այլ նաև «ողբերգության օր» է, քանի որ, բացի հսկայական զոհերից, այն ոչինչ չի տվել հայ ժողովրդին։

Աչքի է ընկել նաև հեռուստահաղորդավարուհի Տաթև Դանիելյանը։ Նա եթերում հայտարարել է, որ ԽՍՀՄ պատմության մեջ ռուսները այդ պատերազմը անվանում են Հայրենական պատերազմ, բայց մարդիկ, իբր, չեն ցանկացել պայքարել նացիստական զավթիչների դեմ։ «Եվ արդյո՞ք կարող է դա կոչվել հայրենիքի պաշտպանության գաղափարով պատերազմ»,– Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հարց է հնչեցրել Դանիելյանը։ Ստացվում է, որ, ըստ նրա, հարյուրավոր հայ գեներալներ և ԽՍՀՄ հերոսներ մասնակցել են պատերազմին՝ «չցանկանալով պաշտպանել երկիրը», «չցանկանալով գնալ Բեռլին», «չցանկանալով հաղթել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ վետերանների նվաստացում»,-գրում է պարբերականը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պարոն Փաշինյանի հռետորաբանությունը։ Եվ դա արդեն մտահոգիչ է։ Ո՞վ գիտի, գուցե Հովհաննիսյանը բարձրաձայնում է այն, ինչ Հայաստանի ղեկավարությունը դեռ չի համարձակվում բարձրաձայն ասել»,– կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի կրթության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալենա Արշինովան։

Իր հերթին տելեգրամյան ալիքներից մեկը գրում է, որ սա այն արշավի սկիզբն է, որը հանգեցրեց Ուկրաինայում դեկոմունիզացիայի, նացիզմի և պատերազմի վերելքի, իսկ Բալթիկայում՝ «խորհրդային օկուպացիայի» գաղափարի հաղթանակի, Հայրենական մեծ պատերազմի հերոսների և, ընդհանուր առմամբ, բոլոր խորհրդային և ռուսական հուշարձանների քանդման, ապա՝ հիտլերիզմի տրամաբանական արդարացման։

«Ինչո՞ւ Փաշինյանը հենց հիմա հրահանգ տվեց սկսել։ Որովհետև այս կերպ նա արդարանում է Արևմուտքի առջև՝ իր՝ Մոսկվա կատարած այցի և Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Եվրամիության հետ հարաբերությունները փրկելով՝ Նիկոլ Փաշինյանը ոտնակոխ է անում և ոչնչացնում Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ավելի քան 500 հազար հայերի սուրբ հիշատակը։ Ի՞նչ է լինելու հաջորդիվ։ Փաշինյանը սրանով չի սահմանափակվելու։ Ակնհայտ է, որ մանկուրտներից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվի, և պաշտոնական քարոզչության ընդհանուր դիսկուրսը կուղղվի ստալինիզմի սարսափներին և «Հայաստանում խորհրդային համակարգի զոհերի» վերահաշվարկին։

Սա ցանկացած ռուսաֆոբ հարձակման համար սովորական մեկնարկային հարթակ է։ Փորձը ցույց է տալիս, որ ուղեղի վեցամսյա ակտիվ լվացումից հետո իշխանությունների համար գալիս է համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակը՝ ուղղված Ռուսաստանի և նրա հետ ունեցած ընդհանուր արժեքների դեմ, ինչպես նաև տեղական նացիստական ֆանատիկոսների «համակարգային մշակմանը»»,-գրում է ալիքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular