ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիսի 9-ին Եռաբլուրում լրագրողները չափազանց տհաճ հարցեր էին տալիս «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին, ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների։ Նման իրավիճակում հայտնվել էր նաև «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, ով լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր, թե այսօր էլ պիտի կարողանան համախմբվել այնպես, ինչպես 90-ականներին համախմբեց Վազգեն Սարգսյանը։ Հարցին, թե արդյոք Արցախը կորցնելուց հետո այսօր էլ մեզ համար ճակատագրական պահ չէ՞, Սասուն Միքայելյանը պարզապես զայրացավ։ «Արցախն ով կորցրել է՝ իրեն հարցրու։ Ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, մինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում, Արցախը ով է կորցրել, գնա իրեն ասա։ Ես էդ տականքներից զզվում եմ»։ Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակահատվածում կորցրինք Արցախը՝ Միքայելյանը արձագանքել է. «Հերիք ա, հերիք ա, մենք պիտի համախմբվենք, մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի։ Մի քանդեք ամեն ինչ, առանց էդ էլ քարուքանդ եղած է։ Համախմբվեք»։

Անուններ Սասուն Միքայելյանն, իհարկե չի հնչեցրել, բայց «Քաղաքացիական պայմանագրում» կարծում են, թե կուսակցության վարչության անդամը հենց իրենց ու Նիկոլ Փաշինյանին էլ նկատի ունի, համարում են, որ Միքայելյանը իր սովորության համաձայն առիթ է փնտրում նորից ճամբարափոխ լինելու կամ էլ թռնելու Նիկոլ Փաշինյանի վրայից ու խուսափելու Արցախը հանձնելու համար պատասխանատվությունից։ Միքայելյանի այս հայտարարությունները համապատասխան մեկնաբանություններով հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում նույնիսկ վարչության նիստ են անելու, որտեղ Սասուն Միքայելյանից հարցնելու են, թե ո՞ւմ էր ակնարկում և ի՞նչ էր ասում ԵԿՄ նախագահը։ Որ Միքայելյանը խնդիրներ ունի ՔՊ-ի հետ, հայտնի է շատ վաղուց, նա նույնիսկ 2021 թվականի ընտրական ցուցակում ընդգրկված չէր, և այժմ էլ, թեպետ շարունակում է օգտվել իշխանության բարիքներից, առնվազն Կոտայքի մարզի մի հատվածում իրեն բդեշխ է զգում, բայց և չի ցանկանում պատասխանատվություն վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար։

Մերի Ղամբարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular