ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am)։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Համաձայն այս նախագծի՝ նախարարությունն առաջարկում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները:

Նախագիծը մեծ քննադատության է արժանացել լրագրողական համայնքի կողմից։

Նախ, նախագծով փոխվելու են նախկինում հաճախ օգտագործվող բառերը եւ ավելացել է «հեռացման իրավունքները» տերմինը.

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հերքման եւ պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները».

2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաեւ պահանջել հեռացնելու դրանք» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով:

Այսինքն՝ այսուհետ լրատվամիջոցներին ներկայացվելու է լրագրողական նյութերը հեռացնելու պահանջ, որը նախագծի հաստատումից հետո կստանա օրենքի ուժ։
Ավելին՝ նախագիծը սահմանում է, որ «Հերքման եւ հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման»։ Թեեւ հրապարակման հեռացումից հետո անիմաստ է դառնում հերքման պահանջը:

Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը։

«Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ հեռացնել հրապարակումը, կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու, կամ հրապարակումը հեռացնելու հայցով»,- ասվում է նախագծում։

Այս նախագիծը թեեւ մատուցվում է որպես Սահմանադրական դատարանի որոշման պահանջ՝ մարդու, ընտանեկան իրավունքների պաշտպանության տեսանկյունից, հետնաբեմում մեկ նպատակ է՝ սահմանափակել խոսքի ազատությունը լրատվամիջոցներում: Իսկ համացանցային անպատժելիությունը ավելի կլկտիանա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular