ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ էր այդպես լարված Փաշինյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

bloknot.ru–ն «Համացանցում բացատրել են Հաղթանակի շքերթի ժամանակ Փաշինյանի լարված դեմքի պատճառը» վերնագրով հոդվածում գրում է, որ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու համար Մոսկվա էին ժամանել 27 պետությունների ղեկավարներ։ Հիմնական հյուրերի թվում էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը, իսկ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ներկայությունը հաճելի անակնկալ էր։ Գտնվելով ռուսաֆոբ պետությունների մեջտեղում՝ նրանք չէին վախեցել սպառնալիքներից և ներկա էին այդ՝ իրենց համար իսկապես սրբազան տոնին։ Իսկ ահա նախկին եղբայրական Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շքերթին զինվորներից բաղկացած ռազմական անձնակազմ չէր բերել և, կարծես, «ոչ իր ափսեում» էր գտնվում, նշել են համացանցի օգտատերերը։ Այն տպավորությունն էր, որ Փաշինյանը վախենում էր Զելենսկու կողմից Կարմիր հրապարակի վրա հայտարարված հարձակումից։ Նա, կարծես, ասեղների վրա էր նստած՝ պատրաստ թռչել։ Կամ էլ Հայաստանի վարչապետը ուղղակի ցանկանում էր առանց մեծ ուշադրություն գրավելու արագ «այցելել, գրանցվել»։ Բայց, դե, ի՞նչ կարող էր անել, նրան նստեցրել էին «բատկայի» կողքին, և դա միայն մեծացնում էր հակադրությունը։

«Աչք էր զարնում այն, որ Փաշինյանն իրեն չափազանց անհարմար էր զգում։ Նա շատ անհանգիստ և նյարդային էր։ Եվ դրա համար կա բացատրություն», - գրել է քաղաքական ստրատեգ Մարատ Բաշիրովը։ Նա հիշեցրել է, որ Փաշինյանը մինչև վերջին րոպեն հետաձգում էր պատասխանը, թե արդյո՞ք ինքը կմասնակցի շքերթին։ Ի տարբերություն Ֆիցոյի և Վուչիչի, Փաշինյանը, ըստ երևույթին, շատ անհանգստացած էր նրանից, թե ինչպե՞ս կգնահատեն դա ԵՄ-ի իր կուրատորները։ «Այժմ ակնհայտ է, որ Թրամփի դիրքորոշմամբ առաջնորդվելով՝ Արևմուտքը աստիճանաբար փոխում է իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, և այս դեպքում Փաշինյանը կարող է պարզապես գործարքի առարկա լինել, և նա դա զգում է։ Բայց նման տեսքով, իհարկե, ավելի լավ կլիներ՝ չգար Մոսկվա», - ամփոփել է Մարատ Բաշիրովը։

«ՀՀ վարչապետը Կարմիր հրապարակում. քաղաքավարության ժեստ, թե՞ հարկադրված քայլ», - հարց է հնչեցրել «Ռիբար» տելեգրամյան ալիքի հեղինակը՝ Փաշինյանի տանջանքը բացատրելով նրանով, որ Հայաստանի վարչապետին Բրյուսելից ակնարկել են Մոսկվա կատարած իր այցի հետևանքների մասին։ «Ռուսաստանի մեկուսացումը, ինչպես Արևմուտքն էր խոստացել երեք տարի առաջ, տեղի չի ունեցել, և կշռադատելով բոլոր դրական և բացասական կողմերը՝ Փաշինյանի թիմը հետաձգում էր իր պատասխանը մինչև վերջին րոպեն։ Եվ, ի վերջո, ըստ երևույթին նա որոշել է, որ արևմտյան կուրատորները կարող են խաբել իրեն, և որ Մոսկվայի հետ հարաբերությունները կարող են փչանալ։ Հետևաբար, անհրաժեշտ է գնալ «գրանցվելու», որպեսզի հետո չմնա «կոտրված տաշտակի առաջ»։ Սակայն շքերթին հայ զինվորներ չկային։ Հայաստանը դարձել էր այն քիչ հետխորհրդային երկրներից մեկը, որն իր ստորաբաժանումը չէր ուղարկել շքերթի: Դա հեռավորություն պահելու լուռ նշան է, որը նաև նպատակ ուներ արևմտյան գործընկերներին չզայրացնել։ Մինչ Վաշինգտոնում առաջնահերթությունները փոխվում են, Փաշինյանը և նրա գործընկերները, վախենալով դատարկաձեռն մնալ, փորձում են չսրել Մոսկվայի հետ արդեն իսկ բարդ հարաբերությունները», - գրել է «Ռիբարը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular