ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգի և փաստաթղթերի ներկայացման գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ, որի հավելվածով սահմանված են զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Պարգևավճարի իրավունքն իրացնելիս պրակտիկայում ծագել են խնդիրներ, որոնց լուծմանն է ուղղված այս նախագիծը:

Առաջարկվում է սահմանել, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցով Հայաստանի զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողը (կամ ռազմաուսումնական հաստատության կուրսանտը) համարվում է համապատասխան մարմիններում ծառայողական պարտականությունները կատարելու հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձ, եթե նա հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել պարտադիր զինվորական ծառայության ընթացքում կամ դրա ավարտից հետո՝ այդ ծառայության ընթացքում ծագած հիվանդության կամ ստացած վնասվածքի հետևանքով:

Աշխատանքային կենսաթոշակ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կարող են միաժամանակ նշանակվել մարտական գործողությունների մասնակցի համար (5000 դրամ) և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց համար (15000 դրամ) սահմանված պարգևավճարները:

Պարգևավճարը նշանակվում է մարտական գործողություններին մասնակցելու մասին փաստաթուղթը ստանալու օրվանից, եթե պարգևավճար նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո երեք ամսվա ընթացքում: Պարգևավճար նշանակելու համար հիմք է ընդունվում Հայաստանի պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականը, որը տրվել է կառավարության 2014 թ.-ի ապրիլի 23-ի N 438-Ն կամ 2019 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշումներով սահմանված կարգով կամ այդ կարգավիճակը հաստատող՝ համապատասխան մարմնի տված փաստաթուղթը:

Պարգևավճարի իրավունք ունեցող, սակայն պետական կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք չունեցող՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցին կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հիմքով պարգևավճար նշանակվում է առանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու։

Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին (ընտանիքին) զոհված զինծառայողի գծով պարգևավճար է նշանակվում առանց զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին փաստաթուղթ ներկայացնելու, եթե պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում առկա է տեղեկատվություն զոհված (մահացած) զինծառայողի գծով պարգևավճար կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ նշանակված լինելու մասին (այդ թվում՝ ընտանիքի այլ անդամին)։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular