ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես ճիշտ լվանալ ու խնամել վարսերը. խորհուրդներ մասնագետներից

ՖՈՏՈ

Տնային պայմաններում վարսերի ստանդարտ խնամքն իրականացնելու համար հարկավոր է նախ մաքրել վարսերը շամպունով (ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ), այուհետև օգտագործել վարսերի կոնդիցիոները, որից հետո՝ չլվացվող խնամքի միջոցը: Բացի այդ, շաբաթական 1-2 անգամ հարկավոր է նաև մազերի դիմակ օգտագործել:

 

Սակայն ոչ բոլորն են ճիշտ խնամում իրենց վարսերը: Հաճախ մարդիկ խնամքի սխալ միջոցներ են ընտրում կամ սխալ հերթականությամբ են դրանք օգտագործում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպես է հարկավոր մազերը ճիշտ խնամել:

 

Խնամքի ճիշտ միջոցներ

 

Գոյություն ունի տնային պայմաններում մազերի խնամքի միջոցների 4 տեսակ՝ շամպուն, կոնդիցիոներ, դիմակ և չլվացվող խնամքի միջոց, որոնք միաժամանակ օգտագործվում են միայն խիստ վնասված վարսերի դեպքում: Այդ դեպքում միջոցների օգտագործման հերթականությունը հետևյալն է՝ շամպուն, դիմակ, կոնդիցիոներ կամ չլվացվող խնամքի միջոց: Առողջ վարսերի դեպքում բավական է մաքրելու համար օգտագործել շամպուն, իսկ հարթության համար՝ կոնդիցիոները, հակառակ դեպքում «գերսնուցված» վարսերը կկորցնեն իրենց փարթամությունն ու փայլը:

 

2 թեյի գդալ շամպուն

 

Հարկավոր է հիշել, որ միջին երկարության վարսերի համար բավական է ընդամենը 2 թեյի գդալ շամպուն օգտագործել: Վարսերն ամեն օր լվանալու և հարդարման միջոցներ չօգտագործելու դեպքում մեկ անգամ շամպունով լվանալը բավական կլինի, սակայն հակառակ դեպքում անհրաժեշտ է վարսերը շամպունով լվանալ երկու անգամ:

 

Մազերը լվանալուց առաջ հարկավոր է անպայման սանրել դրանք, քանի որ խոնավ մազերը շատ փխրուն են և կարող են հեշտությամբ խճճվել ու վնասվել: Շամպունը հարկավոր է նախ փրփրեցնել ձեռքերի մեջ, այնուհետև տարածել մազերի ամբողջ երկայնքով: Միայն արմատներին քսելու դեպքում վարսերն ամբողջությամբ չեն մաքրվի, ուստի նման խորհուրդներին պետք չէ հետևել: Շամպունը հարկավոր է անմիջոպես լվանալ մեծ քանակությամբ մաքուր ջրով:

 

Կոնդիցիոներն ու բալզամը գրեթե նույնն են

 

Այս երկու միջոցներն իսկապես նման են: Դրանք մազերը դարձնում են ավելի հարթ, խոնավեցնում են, օգնում են հեշտ սանրել և պաշտպանում են վնասվածքներից: Սակայն ի տարբերությունը կոնդիցիոների՝ բալզամի բաղադրության մեջ կարող են լինել նաև հավելյալ սնուցող նյութեր:

 

Միջին երկարոթյան վարսերի համար բավական կլինի մեկ հունական ընկույզի չափ կոնդիցիոները: Այն հարկավոր է քսել մազերի ամբողջ երկայնքով, բացի արմատների հատվածից (առնվազն 2 սմ)՝ այլապես կարելի է մոռանալ փարթամության մասին: Բալզամը հարկավոր է տարածել սանրի կամ մատների օգնությամբ և լվանալ մեծ քանակությամբ ջրով: Այս միջոցը մազերի վրա երկար թողնելու անհրաժեշտություն չկա:

 

Դիմակը միայն վնասված վարսերի համար է

 

Մազերի դիմակները հարկավոր է օգտագործել միայն վնասված վարսերի դեպքում: Դիմակը պետք է քսել վարսերին՝ խուսափելով արմատների հատվածից, և թողնել 5-20 րոպե՝ կախված ցուցումներից: Քիմիական մշակում անցած վարսերի համար կարելի է օգտագործել ներկված ու վնասված վարսերի համար նախատեսված դիմակներ, իսկ մեխանիկական վնասվածքների դեպքում՝ դիմակներ նախատեսված չոր վարսերի համար:

 

Մարդիկ հաճախ կարծում են, որ դիմակներից հետո կոնդիցիոներ կարելի է չօգտագործել, սակայն սա սխալ կարծիք է: Դիմակը վերականգնում է վարսը ներսից, սակայն հարկավոր է ևս մի միջոց՝ դրա արտաքին մակերևույթը պաշտպանելու համար, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նաև մի փոքր կոնդիցիեներ կամ բալզամ օգտագործել:

 

Չլվացվող խնամքի միջոցները պաշտպանում են մազերը

 

Այս միջոցները հարկավոր են չներկված ու չհարդարված վարսերի համար, որոնց խնամքի համար կոնդիցիոներ չի օգտագործվում: Դրանք քսուքներն են, յուղերը, դիմակների որոշ տեսակները և առհասարակ բոլոր այն խնամքի միջոցները, որոնք մնում են վարսերի վրա, մինչև հաջորդ անգամ լվանալը: Այս միջոցները պաշտպանում են վարսերն արտաքին անբարենպաստ միջավայրից, քլորացված ջրից, աղտոտված մթնոլորտից և այլ վնասակար գործոններից: Չլվացվող խնամքի միջոցները հարկավոր է քսել սրբիչով մի փոքր չորացրած վարսերին: Դրանք հարկավոր է օգտագործել շատ քիչ քանակությամբ (կարճ մազերին՝ ոլոռի հատիկի չափ, իսկ երկար վարսերին՝ լոբու ոչ մեծ հատիկի չափ): Այս միջոցը նույնպես հարկավոր է քսել մազերի ամբողջ երկայքով՝ խուսափելով արմատներից: Այն անմիջապես ներծծվում է՝ պաշտպանելով վարսերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular