ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերօրյա Փանջունին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Armenia24.info-ն գրում է.

Մեր օրերում կան բազմաթիվ ընկեր Բ. Փանջունիներ: Բ տառը, սույն դեպքում, ընթերցողը կարող է ընկալել իր հայեցողությամբ: Բայց այն, որ Օտյանի այդ հանճարեղ ստեղծագործությունն արդիական է բոլոր ժամանակներում, ու հատկապես հայկական իրականության համար, կարծես թե փաստ է:

Հակառակ իր խոսելու մարմաջին՝ փոքրիկն Փանջունի հաճախ սխալ կը գործածեր բառերը, բոլորովին աղավաղելով անոնց նշանակությունը։ Օր մը սեղանի մը վրա դրված արժեքավոր անոթ մը կ'առնե ու գետին նետելով ջարդ ու փշուր կ'ընե։

Հայրը, իրիկունը գործեն վերադարձին, կը տեսնե եղածը և տղան կանչելով ու անոթին կտորտանքները ցույց տալով կը գոչե.
thumb
— Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։
— Շինեցի, հայրի՛կ,— կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։
— Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։
— Չէ՛, հայրիկ, շինեցի,— կը պնդե տղան։

Ներողություն ենք խնդրում, որ սույն դեպքում, իգական սեռի դարակազմիկ միտքը համեմատում ենք տղամարդկային ասոսացիա առաջացնող ստեղծագործության հետ, բայց կարևորը բովանդակությունն է:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ են դատարկվել դպրոցները, ո՞ւր են աշակերտները, ասել է. «Դպրոցները չեն դատարկվել, աշակերտների թիվն է պակասել»: 
Ենթադրում ենք, որ սույն տիկինը, բուհում ուսանելու տարիներին, չի անցել այնպիսի առարկա, ինչպիսին տրամաբանությունն է: Հայտնի հումորի նման, եթե տանն ակվարիում չունես, ուրեմն ` համասեռամոլ ես:

Սակայն, տիկինը խտացումն է իշխող հանրապետական վերնախավի, որոնցից շատերը չեն կարողանում որևէ հոդաբաշխ միտք արտաբերել: Այս նույն տիկնոջ տրամաբանությամբ, Հայաստանից չեն արտագաղթում, պարզապես գնում են:

Կամ ` դա բռնաբարություն չէ, այլ ստիպված հարկադրաբար գործողություն:
Կներեք, Ձեզ ո՞վ է ստիպում հարցազրույցներ տալ, որ մի հատ էլ, հայտնվեք մառազմատիկ իրադրությունների ուղիղ առանցքում:

Ձեր կուսակցության մեջ կան լուրջ գործարար, բայց ձկան նման լուռ մարդիկ, գոնե նրանցից օրինակ վերցրեք:

Մարիա Պախուցկայա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular