ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ, որոնք սովորաբար հանդես են գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության առաջամարտիկի դիրքերում, իսկ ավելի ստույգ իրենց ներկայացնում են որպես այդպիսին, հատկապես վերջին տարիներին հստակ աչք են փակում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող խախտումների առաջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի վերջերս կատարած այցը Բաքու, որի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի ղեկավարության հետ, ևս մեկ անգամ բացահայտեց այն երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է եվրոպական համայնքը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այս այցն առավել մտահոգիչ է դառնում այն համատեքստում, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակաբար ճնշում է ներքին ընդդիմությանը, խլացնում է մամուլի ձայնը, խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ռազմական շանտաժի, ագրեսիայի ու էթնիկ զտումների գործելակերպով։ Փաստացի ԵՄ-ում շարունակում են «վստահելի» գործընկեր համարել բռնապետ Ալիևին՝ դրանով կանաչ լույս վառելով, որ նա նոր հանցագործություններ ձեռնարկի, այդ թվում՝ պատերազմական, ու մնա անպատիժ։ Չէ՞ որ առաջին անգամ չէ, որ Եվրոպան ցույց է տալիս, որ իր համար ադրբեջանական նավթն ու գազը հաճախ ավելի գերակա են, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և համամարդկային արժեքները։

ԱՄՆ-ի վարքագիծը ևս հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնում թերևս քաջ գիտակցում են Ալիևի ռեժիմի ավտորիտար բնույթը ու սանձարձակ գործողությունների անթույլատրելիությունը՝ հատկապես Արցախի հետ կապված միջազգային հանցագործությունների մասով, քաղաքական բանտարկյալների հարցը, խոսքի ազատության բացակայությունը, սակայն շարունակում են չտեսնելու տալ դրանք։ Դրա վերջին վկայությունն այն է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն այցելում է Բաքու։ Այնինչ այդ երկիրը պետք է արդեն տևական ժամանակ պատժամիջոցների տակ գտնվեր։ Թերևս Վաշինգտոնում ելնում են այն կանխադրույթից, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես հնարավոր հակաիրանական և հակառուսական հարթակ՝ աշխարհաքաղաքական շահերի առումով կարևոր դիրք զբաղեցնելով Հարավային Կովկասում։ Սակայն նման կարճատես քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով՝ օրինակ դառնալով մյուս բռապետական ռեժիմների գործունեության համար։

Ադրբեջանի սանձարձակությունը հասել է այն աստիճանի, որ Բաքուն անգամ Անկարայի հետ հարաբերություններում է իրեն թույլ տալիս որոշակի հարցերում թելադրողի դերում հանդես գալ։ Պաշտոնական Բաքուն Անկարայից պահանջում է չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Երևանը չի կատարել Բաքվի բոլոր նախապայմանները։

Իրանի համար ևս Ադրբեջանի ներկայիս վարքագիծը լրջագույն սպառնալիք է ներկայացնում։ Բաքուն իր տարածքը փորձում է վերածել հնարավոր հարվածային բազայի՝ Իրանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այլ ուժերի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնելու համատեքստում։ Ճիշտ է՝ Իրանը բարձրաձայնում է տարբեր մակարդակներում, որ թույլ չի տա արտաքին ուժերի միջամտությունը Կովկասում, սակայն գործանական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմականացված քաղաքականությունը, Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ ռազմական ներուժի ակտիվացումը հստակ ազդակ են, որ Թեհրանը բարձրացնի իր զգոնությունը և չթողնի, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը հասցվի նվազագույնի։

Իսկ հայկական կողմի խնդիրն է աշխատել բոլոր տարածաշրջանային դերակատարների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Հարավային Կովկասում խախտված բալանսը վերականգնվի։ Բայց իշխանությունների կողմից հետևողական դիվանագիտական աշխատանքի բացակայությունը, սեփական շահերն առաջ մղելու անկարողությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ոչ բավարար աշխատանքը հանգեցրել են նրան, որ Հայաստանը ռեգիոնալ գործընթացներում դարձել է ընդամենը պասիվ դերակատար։

Մի՞թե կարող ենք ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային մյուս դերակատարները կամ միջազգային հանրությունը պիտի պաշտպան կանգնեն մեզ, երբ մենք ինքներս դեռ պատրաստ չենք պայքարելու մեր շահերի համար։ Եվ, իսկապես, սեփական բանակի ամրապնդման, դիվանագիտության արմատական վերաիմաստավորման, ռեգիոնալ խաղացողների շահերի խորքային ընկալման պակասն այսօր լրջագույն սպառնալիք է հայոց պետականության համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular