ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կստեղծվի տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված ինքնավար մարմին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքներում: Նշվում է, որ կիբերանվտանգության ապահովումը ներկայումս կրում է անդրսահմանային բնույթ, և Հայաստանը միջազգային համագործակցության և ստանձնած պարտավորությունների շրջանակներում չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումների և գործիքակազմերի ներդրման ուղղությամբ։

«Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքում համապատասխան փոփոխությամբ՝ կստեղծվի տեղեկատվական համակարգերի կարգավորման ոլորտում մասնագիտացված մարմին՝ ինքնավար մարմնի կարգավիճակով, որի իրավասության տիրույթում է լինելու Հայաստանի միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը, մասնակցությունը տեղեկատվական համակարգերի, կիբերանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը և այլն:

«Կիբերանվտանգության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունը կօգնի կիբերանվտանգության ոլորտում պետական համալիր քաղաքականություն և գործողությունների ծրագրի մշակման, կիբերանվտանգության մարտահրավերների և ռիսկերի գույքագրման, դրանց դասակարգման, կիբերմիջադեպերին արձագանքման համակարգված միջոցառումների և սկզբունքների սահմանման, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ կիբերանվտանգության ապահովման ուժեղացման, լրացուցիչ գործողությունների պլանի և համապատասխան սցենարների մշակման, դերերի և պատասխանատվության շրջանակի հստակեցման, կիբերվարժանքների պլանավորման և իրականացման, հասարակության լայն շրջանակների իրազեկման և կիբերգրագիտության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրերի իրականացման համար։

«Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի ընդունումը կնպաստի հանրային տեղեկությունների արդյունավետ կառավարմանը, բաց տվյալների քաղաքականության, տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքի ներդրմանը, պետական տեղեկատվական համակարգի, դրանում թվային տեխնոլոգիաների ներդրման ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակմանը և ներդրմանը և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular