ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըստ հաղորդումների` ոստիկաններն ու քննիչները չարաշահել են իրենց դիրքն ու անցել լիազորությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանների  և քննիչների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ տարբեր քաղաքացիներից ստացված դիմումների և հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է Երևանի բնակիչ Կ. Ս.-ի դիմումների հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն անտեսել է իր կողմից հայերեն գրավոր լեզվին չտիրապետելու փաստը և իր մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների ժամանակ թարգմանչի մասնակցությունը չի ապահովել. քննիչը թարգմանչին հրավիրել է միայն հարցաքննությունների ավարտից հետո, ով առանց արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալու ստորագրել և հեռացել է: Բացի այդ, Կ. Ս.-ի և գործով վկայի միջև կատարված առերես հարցաքննության ընթացքում վերջինս նրան սպանության սպառնալիք է տվել, որը հիշյալ քննիչը, չնայած Կ. Ս.-ի բազմաթիվ խնդրանքներին, չի ներառել արձանագրությունում:

Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Հրազդան ՔԿՀ-ի կալանավոր Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 13.03.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի մի խումբ աշխատակիցներ առանց դատարանի համապատասխան որոշման խուզարկել են իր բնակության վայրը, ապա բաճկոնի գրպանից հայտնաբերել հափշտակված իրեր, որոնք այդ պահին չեն արձանագրել: Այնուհետև իրեն բերման են ենթարկել բաժին և շուրջ 20 ժամ ապօրինի պահել այնտեղ:

Վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով:

Պաշտոնատար անձանց կողմից  իրենց լիազորություններն անցնելու ևս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Արտաշատ քաղաքի բնակիչ Դ. Գ.-ի հաղորդման հիման վրա:  Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ իր գումարները հափշտակած նախկին ծանոթների կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող քննիչն ու ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցը փորձել են համոզել, որ չբողոքի իրեն ծեծի ենթարկած անձանց դեմ:

Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular