ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել

ԻՐԱՎՈՒՆՔ

Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել:

Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս:

Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երեք օր անց: Մայիսի 5-ին` ժամը 13.20-ին, Էջմիածնի Մաշտոցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին:

Նա խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular