ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էջմիածնում դաժանաբար ծեծի ենթարկված 22-ամյա տղան մահացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 24-ին Էջմիածին քաղաքում դաժանաբար ծեծի ենթարկված եւ գլուխը ջախջախված տղան քիչ առաջ մահացել է:

Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, ապրիլի 24-ի գիշերը խմբակային ծեծկռտուք էր եղել Էջմիածին քաղաքում։ Անգիտակից վիճակում գլուխը ջախջախված 22-ամյա տղայի էին տեղափոխել Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Վիրավորում ստացածներից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ 22-ամյա Պարգև Հակոբյանն է, որին հիվանդանոց են տարել գլուխը ամբողջությամբ ջարդված, և նրա հարևանի որդին, որը բանակից նոր էր զորացրվել։

Այս ցավալի դեպքից անցել են օրեր, և մինչ օրս գործով ձերբակալված կամ կալանավորված անձ չկա:

ArmLur.am-ի ձեռքում էր հայտնվել տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են երիտասարդ տղային հարվածում ու գցում գետնին։

Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ դեպքի վայրում եւս մեկ տեսախցիկ կա, որը իրավապահներին են տվել ու հայտնել, որ, իբր, կայծակից այն վնասվել է: Անգիտակից վիճակում գտնվող տղայի հարազատները կոնկրետ անուներ են տալիս, սակայն իրավապահները որեւէ գործողության չեն դիմում: Միջադեպի հետեւանքով ծեծի ենթարկվածները եւս չեն խոսում, միգուցե նրանց վախեցրել են:

Փաստ է մեկ բան, որ 22-ամյա տղային հասցրել են անգիտակից վիճակի եւ մինչ օրս որեւէ անձ չկա։ Հարց է առաջանում՝ ինչով են զբաղված ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ, գնդապետ Ասքանազ Դավթյանը, Արմավիրի ոստիկանապետ Վոլոդյա Գեւորգյանը, Արմավիր մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանը, ինչու չի բացահայտվում հանցագործությունը, միգուցե պաշտոնյաները շահագրգռվածություն ունեն կոնկրետ անձանց փրկել:

ArmLur.am-ը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու, թե ինչ քրեական վարույթ կա դեպքով եւ ինչ է անում կամ արել նախաքննական մարմինը։ Քննչական կոմիտեից խոստացան առաջիկայում պատասխանել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular