ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդացնող դիմակ՝ պարզ բաղադրիչներով

ՖՈՏՈ

Պարզվում է ՝ սպիտակաձավարի շիլան (манная каша) կամ հենց ինքը՝ սպիտակաձավարը, օգտակար է ոչ միայն աղեստամոքսային համակարգի համար: Պարբերաբար օգտագործելով սպիտակաձավարից պատրաստված դիմակը՝   կարելի է թարմացնել և երիտասարդացնել նաև դեմքի մաշկը: Պատրաստման եղանակը շատ պարզ է, իսկ արդյունքը՝ զարմացնող:

Հարկավոր է

2 ճաշի գդալ գարեջուր

2 ճաշի գդալ աղացած սպիտակաձավար

100 գ կաթ

1 թեյի գդալ բուսական յուղ

Պատրաստման եղանակը

Կաթով  սպիտակաձավարի շիլա եփել, ավելացնել գարեջուրն ու բուսական յուղը, 5 րոպեով փակել շիլայով լի տարան՝ կափարիչով: Այնուհետև թողնել, որ շիլան գոլանա, քսել դեմքին, պահել 30 րոպե, ապա լվանալ տաք ջրով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular