ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միտումնավոր հետաձգել են քննարկումը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ, զարմանալիորեն, չի ընդգրկվել ԱԺ  նիստերի օրակարգում: Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այսպես.

«Բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ», նաեւ՝ այս տարի հաղթանակի 80-ամյակն է, եւ շատ երկրներում է այն նշվում, բացի այդ՝ «80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց, դժբախտաբար, ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ գոյություն ունեն, կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում», մատնանշում են 2023 թ. սեպտեմբերին արցախյան դեպքերը, երբ Ադրբեջանն Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ իրականացրեց եւ հազարամյակներով այնտեղ ապրող հայ բնակչությանը բռնի տեղահանեց: «Չմոռանանք, որ մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է, եւ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց որպես պատմական փաստ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով, բնականաբար, մեր սերունդներինն է եւ փոխանցվում է սերնդեսերունդ»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի զեկուցող՝ ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Իսկ ինչո՞ւ իշխանությունն այն չի ընդգրկել օրակարգում՝ չէ՞ որ, ըստ էության, հայտարարությունը կորցնելու է իր ակտուալությունը։ «Կարծում եմ` իշխանության պահվածքը պայմանավորված է նրանով, որ այս հայտարարության հետ կապված որեւէ թիրախավորում չէր կարող անել, որովհետեւ այն, ինչ ներկայացված է, պատմական փաստեր են, որոնք միմյանց հետ շաղկապված են, բայց դրա ազդեցությունը թուլացնելու համար մայիսի 9-ին չարեցին, տեղափոխեցին հաջորդ նիստին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular