ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ է 90-ի. սոցիոլոգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շատ ընտանիքներում, որտեղ կան ֆինանսական խնդիրներ, երեխաները հաճախ օգտագործվում են որպես զենք՝ գումար ստանալու համար: Նրանց մոտ, որպես կանոն, անընդհատ խոսվում է տուն, սնունդ, գումար չունենալու մասին: Դրանից երեխաների հոգեբանությունը խեղվում է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:

«Երեխաները պետք  է ունենան գունավոր մանկություն, ուրախ անցկացնեն իրենց առօրյան: Պատանեկան տարիքում հատկապես պետք է ընկերական լինել երեխաների հետ, փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորել»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր հերթին նկատեց՝ ՀՀ բնակչության 20 տոկոսը կազմում են 14 տարեկան երեխաները, 22 տոկոսը՝ 16 տարեկանները, և նրանցից շատերը մեծանում են ոչ լիարժեք ընտանեկան պայմաններում, հաճախ՝ առանց հայրերի:

«Պետությունը փորձում է նպաստել կարիքավոր ընտանիքներին, հատկապես միայնակ մայրերին: Սակայն սա չնչին գումար է»,- ասաց նա:

Սոցիոլոգը նկատեց՝ ընտանիքներում, որտեղ ընդամենը մեկ երեխա կա, ամուսնալուծությունների տոկոսը մոտ է 90-ին, իսկ ահա 4 և ավել երեխաների պարագայում՝ ընդամենը 3 տոկոսի:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ նշեց, որ մանկական տարիքում երեխաների սխալ դաստիարակությունը հետագայում լուրջ բարդություններ են ծնում: Երեխաներին պարտաճանաչության սովորեցնում են  խրախուսելով, ոչ թե նրանց վրա ճչալով ու ապտակելով:

«Երեխային չպետք է զրկել ինքնուրույնությունից: 18-19 տարեկանում պատանին ինքն իր համար պետք է որոշի՝ ինչն է իր համար լավ, ինչը՝ վատ»,- նշեց բանախոսը:

Աղբյուր` Panorama.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular