ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են Երևանյան լճից դուրս բերում 14-ամյա աղջկա անշնչացած մարմինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են որոնվող 2012 թվականին ծնված Մայա Վորյատկինայի դին և դուրս բերել ափ։

ArmLur.am-ը դեպքի վայրում արձանագրել է փրկարարների աշխատանքը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 28-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի փրկարարներ, ինչպես նաև Թիավարության ֆերերացիայի մեծ թվով թիավարներ շարունակել են Ուկրաինայի Հանրապետության անչափահաս քաղաքացու դիակի հայտնաբերման աշխատանքները։

Աշխատանքները ղեկավարում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։

Մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն էր վերցրել դեպի Երևանյան լիճ և թիավարները իրենք էին ցանկություն հայտնել մասնակցելու որոնողական աշխատանքներին, որը ընդգրկված էր մի քանի կմ:

Ապրիլի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների՝ Մանկական երկաթուղու տարածքում, օտարերկրացի անչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular