ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարվեստի ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Մայիսի 30-ին մեկնարկել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN)  համատեղ փորձագիտական խմբի այցը ԵԳՊԱ: Այս մասին տեղեկացրին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից:

Փորձագիտական խումբն արդեն  մասնակցել է ԵԳՊԱ շրջանավարտների ավարտական աշխատանքների ներկայացմանը: Իսկ մայիսի 30-հունիսի 1-ը փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, մարդկային ռեսուրսների կառավարման, կարիերայի և   հետազոտական կենտրոնների, վարչությունների  ղեկավարների, վարչակազմի անդամների, ինչպես նաև դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների  հետ: Այցի շրջանակներում փորձագետները հանդիպումներ կունենան նաև ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն:

Փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը: Խմբի մյուս անդամներն են Ցվիկաուի Կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Հանս Քրիստիան Բրուվայլերը, Բեռլինի Բյոֆի կիրառական գիտությունների տեխնիկական համալսարանի  դասախոս և «Sustainum» կայուն կառավարման ինստիտուտի տնօրեն Լոնգմուս Յորգը, Շվեյցարիայի Սուրբ Գալենի անվան համալսարանի փոքր և միջին ձեռնարկությունների կառավարման մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավար  Հերբերտ Յոհան Լորենց Գրուները, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Ֆլջյանը և ՃՇՀԱՀ ուսանող Էրիկ Վարդանյանը:

Գործընթացը համակարգում են ASIIN ծրագրերի կառավարիչ Արնոլդ Ռայները և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:

Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: ԵԳՊԱ-ն, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվությունների վրա, կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:

Հավատարմագրման գործընթացը կամփոփվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular