ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է պատմում Տիգրանի հայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարմարիկից մինչև Հրազդան համագյուղացիները, հարազատները, ոստիկաններն ու փրկարարները փնտրում են երկուամյա Տիգրանին։ Նա անհետացել է երեկ։

Երեխայի հայրը՝ Նորայր Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այս պահին դեռ նորություն չունեն։

«Որևէ հետք, որևէ հուշող բան, ոչ մի կետ չկա, որ էդ կետի ուղղությամբ շարժվենք»,-նշեց հայրը։

Երեխայի անհետանալու շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Տիգրանը ընկել է տան մոտով հոսող Մարամարիկ գետը։ Միաժամանկ նշվում է, որ հարակից խանութի տեսախցիկները չեն ֆիքսել երեխայի գետն ընկնելը։ Չնայած դրան, ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի աշխատանքներում ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։

Շրջանառվում է նաև երեխային գողանալու վարկածը։ Կա՞ն կասկածելի  մարդիկ, որ կարող էին երեխային տանել։

«Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ընենց մարդիկ կան էս կյանքում, շատ իմանամ, ինչի են ընդունակ»,-հոգոց քաշեց հայրը։

ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ երեխայի անհետանալու մասին հաղորդում ստացել են երեկ՝ մայիսի 4-ին ժամը 11։52-ին։ Ահազանգողը եղել է փոքրիկի հորեղբայրը։

Նա հայտնել է, որ Մարմարիկ բնակավայրում՝ մասնավորապես 3-րդ փողոցում բնակվող եղբոր երկուամյա երեխան բակից կորել է։

«Բնականաբար ահազանգին արագ արձագանքել են, հաղորդումից անմիջապես հետո մինչ այս պահը համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, Քրեական ոստիկանության Կոտայի մարզային վարչության ծառայողները, տարածքը սպասարկող հրշեջ փրկարարական ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում երկուամյա տղային հայտնաբերելու համար»,-ասացին ոստիկանությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular