ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խուսափեք քնելուց առաջ վտանգավոր այս 7 սովորություններից

ՖՈՏՈ
Առողջ ու հանգիստ քուն ունենալու համար անհրաժեշտ է խուսափել որոշակի գործողություններից, որոնք ոչ միայն խանգարում են քնին, այլ նաև վտանգավոր են  առողջության համար։
 
Առանց խնդիրների քնելու համար ուշադրություն դարձրեք հետևյալ խորհուրդներին՝ քնելուց առաջ շատ ջուր մի խմեք, քանի որ դա կստիպի գիշերը վեր կենալ ու զուգարան գնալ։
 
Հեռու դրեք հեռախոսն ու համակարգիչը, քանի որ այն ազդում է քնի վրա։ Ուղեղը կարիք ունի հանգստանալու սարքերից՝ առավոտյան նորմալ գործելու համար։
 
Հեռախոսը Ձեր հետ ննջարան մի տարեք, քանի որ այն ճառագայթում է։ Սա վերաբերում է նաև մյուս էլեկտրոնային սարքերին։
Քնեք որակյալ ներքնակի վրա ու հաճախ փոխեք սպիտակեղենը։
 
Ծանր ուտելիք մի կերեք քնելուց առաջ։ Նախընտրելի է քնելուց 2 ժամ առաջ ոչինչ չուտել։
 
Մի քնեք շատ փափուկ անկողնում, քանի որ այն կարող է առաջացնել մեջքի ցավեր։
 
Մի խմեք սուրճ քնելուց առաջ, քանի որ այն պարունակում է կոֆեին ու ակտիվացնում։ Հիշեք նաև, որ ուղեղը հանգստանալու կարիք ունի ու քնեք գոնե 8 ժամ։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular