ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախները վարչապետի թեկնածու կառաջադրեն․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է․  

Չնայած խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը հայտնել են դիրքորոշում՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ, եւ ըստ այդմ՝ կարելի է թեման փակված համարել, սակայն գործընթացում կարող են հետաքրքիր շրջադարձ մտցնել ՔՊ-ից վերջերս վտարված եւ անկախների շարքերը համալրած նորաստեղծ ՄԱՍԿ-ի (միացյալ ազգային սոցիալիստական կուսակցություն) համահիմնադիրներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը։


Ապրիլի 28-ին «Արթուն ենք» ՀԿ-ի անդամները խորհրդարանի բոլոր պատգամավորներին նամակներ էին հասցեագրել, որտեղ առաջարկում են՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Նամակները ստանալուց հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մի քանիսը հարցազրույցներ տվեցին՝ կարեւորելով իմպիչմենտի գործընթացը, բայց շեշտեցին, որ չունեն վարչապետի թեկնածու` պատրաստ են միանալ ցանկացած մեկին, որը Փաշինյանին տապալելու նման գործընթաց կնախաձեռնի։

Խորհրդարանական մյուս խմբակցության դիրքորոշման մասին էլ հայտնի դարձավ երեկ, մինչ այդ խմբակցության պատգամավորները հարցը քննարկել էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դաշինքի անունից տարածված հայտարարությունը մեծ հաշվով երկրորդում է Սերժ Սարգսյանի թիմակիցների հայտնած  դիրքորոշումներին, այն է՝ կմիանանք գործընթացին, բայց անձամբ չենք նախաձեռնի, թեկնածու չենք առաջադրի․ ««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաեւ՝ հրապարակավ կհայտարարեն իմպիչմենտի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին»: Դաշինքից հիշեցրին նաեւ՝ միշտ են կողմնակից եղել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու որեւէ տարբերակի կիրառմանը։ Փաշինյանի հեռացումը համարելով կենսական անհրաժեշտություն պետության եւ ժողովրդի համար՝ «Հայաստան» խմբակցությունն առաջինն է հայտարարել իմպիչմենտի իրավական գործիք կիրառելու տարբերակի մասին։ Ըստ «Հայաստան»-ցիների՝ իմպիչմենտի միջոցով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքերն առկա են, բայց, «մյուս կողմից, գործող վարչապետին անվստահություն հայտնելն Ազգային ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ ստորագրություն։ Գործընթացի հաջողության համար պահանջվում է նվազագույնը 54 ձայն՝ ԱԺ պատգամավորների պարզ մեծամասնությունը»։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծել են, որ առանց փողոցում ձեւավորված հզոր, համաժողովրդական ճնշման անհնար է իմպիչմենտի հաջողության համար անհրաժեշտ՝ շուրջ երկու տասնյակ հավելյալ ձայների ապահովումը։ «Ավելին, նույնիսկ այդպիսի ճնշումը վերջնական չի երաշխավորում անհրաժեշտ ձայների ապահովումը»:

Չնայած խորհրդարանական երկու խմբակցությունների դիրքորոշումները գրեթե նույնական են, սակայն երեկ քննադատության տարափներ էին տեղում հիմնականում «Հայաստան» դաշինքի ուղղությամբ, որ չնայած 2021-ին եկել էին Նիկոլին տապալելու, բայց չարեցին այս չորս տարվա ընթացքում։ Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, միասին 34 մանդատ ունի:

Մենք օրերս գրել էինք, որ անկախներից Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանա ծրագրին, քանի որ, ինչպես Աղազարյանն էր մեզ ասել, իրենք կուսակցության հիմադիր համագումարին են հայտարարել, որ դեմ են նախկինների եւ ներկաների հետ ցանկացած համագործակցության։ Երեկ, սակայն, տեղեկացանք, որ իմպիչմենտի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի հայտարարությունը հետաքրքրություն է առաջացրել այս երկու նախկին ՔՊ-ականների մոտ, եւ հնարավոր է` հենց իրենք թեկնածու առաջադրեն եւ իրենց հերթին փորձության ենթարկեն, ավելի կոնկրետ՝ պատին դեմ տան երկու ընդդիմադիր ֆրակցիաներին: Առաջարկեն եւ հայտարարեն` ասել եք, որ աջակցելու եք ձեր ձայներով, դե՝ աջակցեք։ Իհարկե, անկախներն աչք կփակեն այն նախապայմանի վրա, որ ընդդիմությունն իմպիչմենտի գործընթացին միանալու պատրաստակամություն է հայտնել, եթե անհրաժեշտ ժողովրդական զանգված էլ ապահովված լինի փողոցում, սակայն դա նրանց համար էական չէ: Նման գործընթացն իրենց «վրա քաշելով»՝ անկախները կփորձեն մաքրվել Փաշինյանի պրոյեկտը լինելու խարանից՝ վերջնականապես անլրջացնելով Փաշինյանի դեմ պայքարը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular