ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կեղծարարության մասշտաբները սահմաններ չեն ճանաչում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել կեղծարարությամբ, այդ թվում՝ չեղած պատմության հորինման ու այլ ժողովուրդների պատմության յուրացման առումով։

1918 թվականին տեղի ունեցավ «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումը, որը նախկինում երբեք գոյություն չէր ունեցել, իսկ 1930-ական թվականների վերջում միայն խորհրդային իշխանությունների կողմից թյուրքախոս մահմեդական բնակչությունը ստացավ «ադրբեջանցի» ընդհանրական անվանումը, իսկ մինչ այդ նրանք երբեք որպես առանձին ժողովուրդ չեն դիտարկվել: Այդ 12 տարվա ընթացքում նրանց ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանական թաթարներ» կամ «կովկասյան թաթարներ», ինչպես, օրինակ՝ Ղրիմի թաթարներն էին։

Բայց ադրբեջանական ղեկավարությունը հետևողականորեն փորձում է «ապացուցել» անապացուցելին, այն է՝ իբր ադրբեջանցիները շատ «հինավուրց» ժողովուրդ են։ Տեսեք, նույնիսկ թուրքերն են ընդունում, որ իրենք տարածաշրջանում եկվոր են և 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի նկատմամբ սելջուկթուրքերի տարած հաղթանակի արդյունքում կարողացան հաստատվել, ապա հզոր պետականություն ստեղծել։ Ավելին, ամեն տարի նշում են այդ առիթը՝ չնայած թուրքական ցեղերի ներխուժումը դեպի տարածաշրջան կործանարար հետևանքներ ունեցավ տեղի ժողովուրդների՝ հայերի, հույների ու ասորիների համար։

Իսկ ահա Ադրբեջանը, որպեսզի ցույց տա, թե խորը պատմական հիմքերի վրա է հիմնված, ու դրանով կերակրի իր հասարակությանը, պատմական փաստերի կեղծումն ու հորինումը այնպիսի անհեթեթ մակարդակի է հասցրել, որ Բաքվի կողմից առաջ քաշվող թեզերը հաճախ նույնիսկ հակասում են միմյանց։ Այսինքն, մի սուտը արդարացնելու համար մեկ այլ սուտ են հորինում: Օրինակ՝ մեկ նշվում է, որ ադրբեջանցիները հենց կովկասյան աղվանների կամ ալբանացիների հետնորդներն են, իսկ մեկ այլ դեպքում՝ թե իրենք այն մահմեդական ցեղերի ժառանգորդներն են, որոնք իշխել են Իրանում։

Ու այս կեղծարարության շրջանակներում փորձ է կատարվում յուրացնել ու սեփականացնել շրջակա ժողովուրդների պատմությունն ու ժառանգությունը։ Օրինակ՝ ամբողջ աշխարհը գիտի, որ երբ հայերն ու պարսիկները հազարամյակներ շարունակ ապրում էին մեր տարածաշրջանում և պետականություն էին ստեղծել, Ադրբեջանի հետքն անգամ չկար։ Բայց սա չի խանգարում, որ Ադրբեջանում պարբերաբար Իրանի ու Հայաստանի որոշ տարածքներ «պատմական ադրբեջանական հողեր» հայտարարվեն։

Պատմության մասնագետները, ընդհանրապես պատմությանը քաջատեղյակ մարդիկ են ծիծաղել ադրբեջանական թեզերի վրա, բայց աբսուրդայինն այն է, որ այսպիսի մոտեցումների հիման վրա էլ ձևավորվում է Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականության և հավակնությունների ողջ դիապազոնը։ Օրինակ՝ առաջ է քաշվում «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ գաղափարը, իսկ մյուս կողմից էլ՝ Իրանական Ատրպատականն իրենց միացնելու ձգտումը։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում չեն բավարարվում այսքանով և ձգտում են յուրացնել նաև վրացական ժառանգությունը։ Պաշտոնական Բաքուն Կովկասի Աղվանքի կամ Ալբանիայի հետ ունեցած մտացածին կապը գործի է դնում նույնիսկ Վրաստանի դեմ՝ յուրացնելով ադրբեջանական տարածքում հայտնված վրացական եկեղեցիները և ոտնձգություն կատարելով վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի նկատմամբ։ Իսկ պատմական կերպարները, որոնք իրականում կապված են վրացական կամ հայկական միջավայրի հետ, հաճախ ներկայացվում են որպես ադրբեջանցիներ։ Ուստի չպետք է զարմանալ, որ շատ շուտով կարող է պարզվել, որ Վրաստանն էլ «Հյուսիս-արևմտյան Ադրբեջանն» է։

Ադրբեջանը իր քարոզչական և ակադեմիական դաշտում առաջ է քաշում նաև մի շարք հորինված կամ աղավաղված թեզեր, որոնց նպատակն է ձևավորել պատմական և ազգաբանական կապ, այս անգամ՝ Հյուսիսային Կովկասի հետ։ Հյուսիսային Կովկասի ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և ավարների պատմությունը յուրացվում է՝ նրանց վերագրելով թյուրքական ծագում այն դեպքում, երբ այս ժողովուրդների մեծ մասը ունեն ոչ թյուրքական արմատներ (լեզգիները՝ լեզգիական լեզվախմբի, թալիշները՝ իրանախոս)։

Պատմական փաստերի կեղծարարության այս քողի ներքո էլ Ադրբեջանում որոշակի հավակնություններ են ձևավորվում Ռուսաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ նշված թեզերը ադրբեջանական մամուլը հեղեղում են հատկապես այն ժամանակ, երբ լարվում են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։

Բայց ամենավտանգավորն այն է, որ Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու (արբանյակային լուսանկարներով պարզ կարելի է տեսնել) ու յուրացնելու հետ մեկտեղ Ադրբեջանը սկսել է կեղծ նյութերի հիման վրա արտերկրում գիտաժողովներ ու ցուցահանդեսներ կազմակերպել։ Ի մասնավորի, ապրիլի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով էր կազմակերպել։ Միջոցառումը նպատակ ուներ Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգությունը ադրբեջանական ներկայացնել, ինչը միտված է հայկական հետքը տարածաշրջանում ջնջելուն։ Իսկ որոշ ժամանակ անց էլ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Տվարդովսկի հրապարակում, կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով։

Պարզ է, որ այս նպատակի համար Բաքուն ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում, բայց անհրաժեշտ է նախօրոք ամեն ինչ անել, որ այդ միջոցառումները ստվերվեն ու նույնիսկ չկայանան, այլ ոչ թե կայանալուց հետո արձագանքել դրանց, ինչպես ընդունված է մեզանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular