ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ը պատրաստ է առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ բանակցությունների

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի իշխանություններն ուսումնասիրում են ԱՄՆ-ի հայտարարությունները երկկողմ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի առևտրի նախարարությանը։

Գերատեսչությունն ընդգծել է, որ ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ բանակցություններ վարելու չինական կողմի հետ՝ քննարկելու առևտրային տուրքերը։

Նախարարությունը հավելել է, որ Վաշինգտոնը շահագրգիռ կողմերի միջոցով հաղորդագրություններ է ուղարկել Պեկինին՝ հայտնելով բանակցություններին իր պատրաստակամությունը, իսկ Չինաստանն ուսումնասիրում է այդ հնարավորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular