ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփն իր ծննդյան օրը շռնդալից միջոցառում է նախատեսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է Վաշինգտոնում ԱՄՆ-ի բանակի 250-ամյա հոբելյանի կապակցությամբ մեծ զորահանդես անցկացնել, որը տեղի կունենա հունիսի 14-ին, նշվում է, որ նույն օրը Սպիտակ տան ղեկավարը կդառնա 79 տարեկան: Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն հազարավոր զինվորներ։ Այս մասին գրում Է Associated Press-ը։

Ըստ պարբերականի՝ նախատեսվում է՝ կմասնակցեն ավելի քան 6600 զինծառայողներ, առնվազն 150 միավոր տեխնիկա, 50 ուղղաթիռ, յոթ զինվորական նվագախմբեր և զգալի թվով քաղաքացիական անձինք: Փաստաթղթերում նշված չէ միջոցառման մոտավոր արժեքը, սակայն, ինչպես գրում է պարբերականը, վերլուծաբանների գնահատականներով, ծախսերը կարող են հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների:

«Խոսքը լոգիստիկ ապահովման մասին է՝ տեխնիկայի, ավիացիայի և անձնակազմի տեղափոխում մայրաքաղաք, ինչպես նաև միջոցառման մասնակիցների կացարան և սնունդ: Այս կապակցությամբ պլանները մտահոգություն են առաջացնում Վաշինգտոնի քաղաքային իշխանությունների համար՝ ծանր տեխնիկայով ճանապարհային ծածկույթի հնարավոր վնասման պատճառով»,- նշում են լրագրողները։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular